ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հին Կտակարանը` «օնանիզմ» եզրույթի «կնքահայր»
19:18, 09.04.2019
9010 | 0

Աստվածաշունչն իրենց կենաց աղբյուր համարող ջերմեռանդ քրիստոնյաները գիտեն, որ հին հրեաները, ըստ իրենց հորինած գրքի, իր կրտսեր եղբոր վաճառքը կազմակերպած` Հուդա անունով մի տականք նախնի են ունեցել:

Ահա այս Հուդան հետագայում «մի քանանացի աղջկա տեսավ և առավ նրան և մտավ նրա մոտ: Եվ նա հղացավ և մի որդի ծնեց, և նրա անունը Էր դրավ: Եվ դարձյալ հղացավ և որդի ծնեց, և նրա անունը Օնան դրավ Եվ դարձյալ մի որդի ծնեց, և նրա անունը Սելոմ դրավ» (Ծննդոց 38, 2-5): Հետագայում, երբ երեխաները չափահաս են դառնում, Հուդան իր առաջնեկի` Էրի համար կին է ընտրում` անունը Թամար: Ծննդոց գիրքն ասում է, թե քանի որ այս Էրը չար էր Եհովայի առաջին (բայց չի բարեհաճում բացատրել, թե ինչ չարություն էր արել), Եհովան սպանում է նրան: Հուդան էլ Երկրորդ որդուն` Օնանին, ասում է. «Մտիր քո եղբոր կնոջ մոտ և տագրության պարտքը կատարիր նրա համար, և քո եղբոր համար սերունդ հանիր»: Օնանս էլ, գիտակցելով, որ սերունդն իրենը չի լինելու, ոչ թե հրաժարվել է հոր հանձնարարությունը կատարել, այլ «երբ իր եղբոր կնոջ մոտ էր մտնում, սերմը գետին էր թափում, որ իր եղբորը սերունդ չտա» (Ծննդոց, 38, 9): Եհովային, այսինքն Աստծուն, սրա արարքը դուր չի գալիս, ու նա այս Օնանին էլ է սպանում:

Ահա այս Օնանի անունից էլ ստեղծվում է «օնանիզմ» եզրը, որը սխալմամբ նույնացվում է ձեռնաշարժության (մաստուրբացիա) հետ, մինչդեռ Օնանը, ըստ Ծննդոց գրքի, սեռական ակտը պատրաստակամորեն կատարել է, բայց վերը նշված պատճառով այն ընդհատել է:

1716 թվականին անանուն հեղինակը Լոնդոնում հրատարակում է «Onania» գրքույկը «ինքնաղտոտման ահավոր մեղքի մասին, որն հանգեցնում է իմպոտենցիայի, գոնորեայի, ընկնավորության և ունակությունների վատնման»: 1760 թվականին, դարձյալ Լոնդոնում, հրատարակվում է լոզանցի բժիշկ Տիսոյի «L' Onanisme» գիրքը: Տիսոն հանդիսանում է «մաստուրբացիա» երևույթի բժշկական հետազոտության պիոները: Ելնելով այդ ժամանակի բժշկագիտության մեջ գերիշխող պատկերացումներից` նա հիմնավորում էր, որ ձեռնաշարժությունը վնասակար է: Նա սերմնահեղուկի «աննպատակ» հեղումի հետ էր կապում իմպոտենցիան, կուրությունը, հոգեկան ու ֆիզիկական ուժասպառումը: Թեպետ այն ժամանակ էլ հրատարակվեցին աշխատություններ, որոնք ապացուցում էին, որ մաստուրբացիան անվնաս է, բայց տևական ժամանակ գերիշխող է եղել Տիսոյի կարծիքը, որը պաշտպանել են նույնիսկ Վոլտերն ու Կանտը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
372 | 0
09:44, 13.04.2024
444 | 0
11:39, 08.04.2024
423 | 0
09:16, 06.04.2024
374 | 0
դեպի վեր