Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.22, EUR 526.22, RUB 7.39, GBP 593.51
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դռները բացեք, գարուն է գալիս…»
14:53, 12.04.2019

Մենք տերևներն ենք կանաչ
Երկարամյա մի ծառի,
Եկել ենք ձեզ պատմելու,
Հեքիաթը ծաղիկների:
«Դռները բացեք, գարուն է գալիս…» խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանցիների միջոցառումը: /Դասվար Մերի Մովսիսյան/
Միջոցառման յուրաքանչյուր դրվագ մտածված էր, որի շնորհիվ գարնանային տրամադրությունը համակեց ներկաներին:
Աշակերտները՝ արև ու գարուն հոգիներում, ներկայացրին գարնան զարթոնքը և հեքիաթը հյուսեցին այնպես, որ յուրաքանչյուր ծաղկի շուրջ ժպիտը դարձավ ծաղկունք բազմաբույր: Իրենց երգերով ու պարերով, գեղեցիկ բանաստեղծություններով փոքրիկներն ապացուցեցին, որքան ժպիտներ լինեն, այնքան մեր լեռնաշխարհում նոր ծաղիկներ կբուրեն:
Քանզի ամեն մի ծաղիկ, մի ժպիտից է ծնվում, ժպտում են այնժամ մարդիկ, երբ բարիք են արարում:
Այն բոլոր գույները, ծաղիկները, որ տեսնում ենք մեր շուրջը, ոգևորում և ոգեշնչում են մեզ: Նման տոնական միջոցառումները հրաշալի զգացումներ են հաղորդում: Լիցքավորվում ենք սիրով և գարնանային տրամադրությամբ: Իսկ ամենակարևորը` տարվա այս եղանակին տոնում ենք ամենահրաշալի տոները` Կանանց և Մայրության ու գեղեցկության տոները, Սուրբ զատիկը, Հաղթանակի օրը և Հայաստանի Անկախության տոնը:
Թող գարունները գան ու չգնան:
Մեծ էր ուսուցչի աշխատանքը, ակնհայտ էր ծնողների մասնակցությունը:
Ներկաները դահլիճից հեռացան բավականին բարձր տրամադրությամբ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
դեպի վեր