Դպրոցից տուն դարձած Աբրահամը մորն հարցնում է. -Մայրի՛կ, դպրոցում մեզ հարցրեցին, թե ինչ ազգության ենք պատկանում: Ասա՛ ինձ, ես հրեա՞ եմ, թե ռուս: Մայրը հարցին հարցով է պատասխանում. -Իսկ դու ի՞նչ պատասխան տվեցիր: -Ասացի, թե ռուս եմ: -Դե որ այդպես է, Աբրահամիկ, սրանից հետո քո սիրած տորթերի ու թխվածքաբլիթների երեսը չես տեսնի, ռուսների նման բուտերբրոդներ կուտես: Աբրահամը մոտենում է հորը: -Հայրի՛կ, ես ռո՞ւս եմ, թե հրեա: Հայրը հարցնում է. -Իսկ դու քեզ ռո՞ւս ես համարում, թե հրեա: _Կարծում եմ՝ ռուս եմ: -Ուրեմն այդ կարծիքի՞ն ես: Դե՛ լավ, բայց նկատի առ, որ այսուհետև գրպանումդ փող չես ունենա՝ ինչպես ռուսները: Բակի տաղավարում նրանց նման կնստես ու կսկսես աջ ու ձախ թքոտել: Տխրամած Աբրահամը մոտենում է տատին: -Աբրահամի՛կս, ինչո՞ւ ես այդպես շփոթված: -Տատի՛կ, դպրոցում երբ հարցրեցին՝ հրեա՞ եմ ես, թե ռուս, պատասխանեցի, թե ռուս եմ: -Ռո՜ւս ես: Դե որ այդպես է, ծննդյանդ օրը հեծանիվ չես ունենա, ու նաև հույս չունենաս, թե ուրիշ թանկարժեք նվերներ կստանաս: Նեղսրտած ու հուսահատված Աբրահամը մտնում է իր սենյակ ու չարությամբ մռթմռթում. -Ընդամենը կես ժամ է, ինչ ռուս եմ, ու ո՜նց եմ ձեզ՝ հրեաներիդ, ատում: ***** Աբրահամը դիմում է Մոշեին. -Իմ տանը խուզարկություն է լինելու: Խնդրում եմ՝ փողերս սեյֆումդ պահիր: -Տիկի՛նս, երեխանե՛ր, այստե՛ղ եկեք: Տեսնո՞ւմ եք, հարևանը եկավ, ինձ փող հանձնեց, ես այն հաշվեցի ու դրեցի սեյֆը: -Այո՛, այո՛, տեսա՛նք, - պատասխանում են կինն ու երեխաները: Մեկ շաբաթ անց Աբրահամը նորից գալիս է հարևանի տուն: -Աբրահա՛մ, շնորհակա՛լ եմ, խուզարկությունն ավարտվեց, ոչինչ չգտան, հիմա, խնդրում եմ, փողս վերադարձրու: Մոշեն նորից կանչում է կնոջն ու երեխաներին. -Մեկ շաբաթ առաջ մեր հարևանն ինձ փող պահ տվե՞ց: -Ո՛չ, միաձայն պատասխանում են կինն ու երեխաները: -Ես այդ փողը վերցրեցի ու սեյֆը դրեցի՞: -Ո՛չ, ո՛չ, պատասխանում են կինն ու երեխաները: Մոշեն բացում է սեյֆը և ամբողջ գումարը վերադարձնում է Աբրահամին: Աբրահամը զարմացած հարցնում է. -Բայց ինչի՞ համար էր այս ներկայացումը: -Որպեսզի տեսնես, - պատասխանում է Մոշեն, - թե ինչպիսի սրիկաների հետ եմ ապրում: |