ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ԵՐԲԵՔ ՈՉՆՉՈՎ ՉԵՍ ԿՈՏՐԻ
15:40, 17.04.2019
4701 | 0

Կարծրատիպ կա, որ երբ մարդը հոգու ցավ ունի, վիշտ կա նրա սրտում՝ նա պիտի ընկճվի, թուլանա, նույնիսկ կոտրվի: Այս կարծրատիպը չգիտես որտեղից է ձևավորվել, ինչու՞ և ինչի՞ց դուրս գալով: Սակայն այսօր՝ 21-րդ դարում այդ կածրատիպը տեղ չունի, քանզի շատ ու շատ երիտասարդների շնորհիվ վաղուց ի վեր փշրվել է այն:

Այդ երիտասարդների առաջին շարքերում է մի յուրահատուկ անձ, յուրօրինակ անհատականություն, հրաշալի անհատ և մեծատառով մարդ՝ Ժորա Աբգարյանը, ով բոլորին համախմբել է իրշուրջը: Նա ոչ այլ ոք է քան նույն ինքը՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Ժորան շատ կապված էր եղբոր հետ և նրա հավերժանալուց հետո ծանր էր նրա համար: Ու ակամայից և ենթագիտակցաբար նրա խառնակ մտքերը նրան դրել էին երկընտրանքի առաջ՝ կոտրվե՞լ, տրվել դաժան ճակատագրի քմահաճույքի՞ն, թույլ տալ վերջինիս ծիծաղե՞լ իր վրա, թե՞ ի հեճուկս ճակատագրի պայքարե՛լ, ապրե՛լ, բարձրանա՛լ, ճզմել դաժան ճակատագրին և հանուն իր հերոս եղբոր անել հնարավորն ու անհնարը, որ վերջինս հավերժ ապրի իր արած գործերի մեջ:

Եվ նա այդպես էլ արեց: Թեպետ շատ մեծ դժվարությամբ, բաց վերագտավ ինքն իրեն ու սկսեց փոքր քայլերով առաջ գնալ: Իսկ որո՞նք էին այդ քայլերը: Այցելեց զորամասեր հասկանալու, թե երկրի անվտանգության համար ի՞նչ կարելի է անել: Եվ հասկացավ, որ երկրի անվտանգությունը գալիս է ամուր սահմանից: Իսկ ամուր Սահման ունենալու համար պետք է ունենալ անառիկ դիրքեր: Անառիկ դիրքեր ունենալու համար էլ պետք է սկսել իսկապես ամրացնել դրանք:

Ու երկու տարվա հեռվից հիշում եմ՝ նա ի սկզբանե պատկերացնելով, թե ինչ բարդ բան է ձեռնարկում՝ ձեռնարկեց անվադողեր հավաքելու գործընթացը, որ ուղարկի սահման:

Հեշտ չէր այս գործընթացը, եթե չասեմ բարդ էր: Ժորային սպասում էին մերժումներ, անգամ նրա թիկունքից լսվող քմծիծաղներ ու անհեթեթ արտահայտություններ: Եվ թվում էր վիշտը սրտին, ցաված հոգով այս երիտասարդը հուսահատվելու էր, թողնելու էր այդ բարդ գործը և ընկղմվելու էր, ցավի մեջ ներծծված, սեփական պատյանի մեջ:

Սակայն ո՛չ, դա մեր անկոտրում Ժորայի համար չէր: Նա շարունակում էր իր անխոնջ փնտրտուկները: Քանզի նա երբեք ոչ մի սկսած գործ կիսատ չէր թողնում, ինչ էլ լիներ ու ծավալվեր՝ միշտ իր սկսած գործերն ինքն իր ձեռքով հասցնում էր ավարտին: Եվ Ահա մերժումների կողքին հայտնվեցին նաև բարյացկամ հոգիներ, ժպտուն հայացքներ, օգնող ձեռքեր: Ու կամաց-կամաց սայլը տեղից շարժվեց:

Ժորան սկսեց անվադողեր հավաքել: Ու հավքեց ոչ մի հատ, ոչ երկու հատ, ոչ էլ 10 կամ 20 հատ, այլ ավտոներով: Ու մեքենաներով բեռնված անվադողերը գնում էին սահման: Մեկ ուրալը դարձավ երկու, երկուսը՝ տասներկու: Ապա սա կրեց շարունակական բնույթ, ու մինչ օրս: Ի՞նչ ոգևորությամբ, ի՞նչ ավյունով, ի՞նչ եռանդով էր ուրախանում ամեն մի անիվի հետ: Այդ ամենի անմիջական և մշտական ականատեսն եմ եղել ու մնում եմ ես ինքս: Երկու ամիսը մեկ, երեք ամիսը մեկ հսկայական քանակությամբ անվադողեր է ուղարկում սահման:

Սակայն նա սա քիչ համարեց ու ձեռնամուխ եղավ մեկ այլնպատակի՝ մարտկան ակումբ հիմնելուն, որ դեռ դպրոցական տսրիքից նոր աճող սերնդի և ոչ միայն նրանց մեջ սերմանվի հայրենասիրություը, երիտասարդը մեծանա քաջ հայրենասերի ոգով: Ու սա և՛ս նրա մոտ ստացվեց: Մեծ ջանքերի գնով, անտրտունջ, բայց շատ բարդություններից հետո հիմնվեց ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական պատրաստվածության ակումբը հենց իր՝ Ժորա Աբգարյանի նախագահությամբ:

Ռազմական ակումբում չկան տարիքային և սեռային սահմանափկումներ: Ակումբը կոչված է բոլորին օժտել ռազմական գիտելիքներով, նրանց մեջ սերմանել հայրենասիրական բարձր ոգի և դարձնել առավել քաջ ու ըստ իրավիճակի թելադրանքի՝ շատ ավելի անվախ և ճկուն մտքով:

Ու արդեն որպես ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական պատրաստվածության ակումբի նախագահ՝ ապրիլի 17-ին նա կրկին անվադողեր, այս անգամ 4 կամազ անիվ ուղարկեց տարբեր զորամասեր՝ սահմանն ուժեղացնելու նպատակով:

Ի դեպ՝ մեր խորին շնորհակալությունները բոլոր կամավոր և օգնական ձեռքերին, ովքեր չզլացան իրեն լուման ունենալու այս հայրենանվեր գործում:

Ահա այսպիսին է մեր շատ սիրելի, ուժեղ և անկոտրում Ժորա Աբգարյանը, ում մասին դեռ շատ կլսենք:


17.04.2019


Հարգանքերով հոգեբան, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական պատրաստվածության ակումբի իրադարձությունների մեկնաբան` ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3285 | 0
22:36, 18.04.2020
3687 | 0
21:54, 18.04.2020
4894 | 0
21:00, 26.10.2019
4485 | 0
22:14, 13.06.2019
3848 | 0
21:39, 11.05.2019
4810 | 0
դեպի վեր