ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
16:39, 20.04.2019
4451 | 0
Հարգելի հավատացյալ ժողովուրդ
Ապրիլի 20-ին Հայաստանում նշվում է Սուրբ Զատիկի տոնը:
Տոնը սկսվում է այսօր երեկոյան ճրագալույցի ավետիսով, Սուրբ Հարության տոնով, հետո Սուրբ Պատարագի արարողությամբ հռչակվում է Քրիստոսի հարությունը, և մենք սկսած այս գիշերվանից՝ միմյանց պետք է ողջունենք այսպես՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Քրիստոսի հարության դեպքը մարդկության պատմության ամենամեծ դեպքն է, երբ Աստված մարդուն հնարավորություն տվեց վերադառնալու իր անմահությանը: Բնականաբար, մեր եկեղեցին և մեր ժողովուրդը կրողն է այդ Սուրբ Խորհրդի: Պատարագներ են մատուցվում մեր բոլոր եկեղեցիներում։ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ավանդույթ է հավաքվել մեր ընտանիքներում և համտեսել զատկական ավանդական կերակուրները և ավանդույթի համաձայն նաև հավկիթները ներկվում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը՝ որպես փրկագին մարդկության փրկության:
«Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4914 | 0
դեպի վեր