ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հարբեցող Նոյը, որն իր այլանդակ վարքի համար ներողություն խնդրելու փոխարեն, նզովում է որդուն
21:20, 23.04.2019
4329 | 0

Բոլորդ էլ լսել եք Նոյի մասին, բոլորդ հպարտանում եք, որ հրեաների հորինած այդ հարբեցողի տապանը, իբր, մեր սուրբ Մասիսի գագաթին է հանգրվանել: Իսկ գիտե՞ք, որ այդ ժամանակվա ամբողջ մարդկությունից փրկության արժանացած այս միակ «արդարը» հարբեցողի մեկն է եղել:

«Եվ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմը, Քամը եւ Յաբէթը, եւ Քամը Քանանի հայրն էր։

Այս երեքը Նոյի որդիքն են. Եվ սրանցից բնակեցվեց ամբողջ երկիրը։
Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ եւ մի այգի տնկեց։

Եվ գինուց խմեց և արբեց, և իր վրանի մեջ մերկացավ։

Եվ Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և իր երկու եղբայրներին դրսում պատմեց։

Եվ Սեմը և Յաբեթը հանդերձը վերցրին, իրենց երկուսի ուսերի վրա դրին ու ետ- ետ գնացին իրենց հոր մերկությունը ծածկեցին. Եվ իրենց երեսները դեպի ետ էր և իրանց հոր մերկությունը չտեսան։

Եվ Նոյը, սթափվելով գինովությունից, իմացավ, թե ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին:

Եվ ասաց. Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին։

Նաև ասաց. Օրհնեալ լինի Եհովան՝ Սեմի Աստվածը, և Քանանը նրան ծառա լինի։

Աստված ընդարձակի Յաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, և Քանանը ծառա լինի նրան» (Ծննդոց 9, 20 - 28) ։

Փառահեղ է: Աստված փոխանակ պատժի այս հարբեցողին, որ վրանում մերկացել է, թույլ է տալիս, որ նա նզովի ու դատապարտի իր կրտսեր որդուն, որը պատահականորեն տեսել է հոր մերկությունն ու այդ մասին տեղեկացրել ավագ եղբայրներին: Բա ո՞ւր մնաց այդ աստծու արդարությունը:

Ստացվում է, որ հարբած ծնողին մերկ վիճակում տեսած զավակը նզովյալ է, իսկ հայրը՝ արդար:

Նկարում՝ «Հարբած Նոյը», հեղինակ՝ Բելլինի:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
306 | 0
09:44, 13.04.2024
417 | 0
11:39, 08.04.2024
407 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
291 | 0
դեպի վեր