ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
14:23, 27.04.2019
3887 | 0
Սիրելի մանկավարժներ, ուսանողներ, Հպարտ քաղաքացիներ

2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն: Տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ:

Ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել` իշխանությունների առջև դնելով իրենց պահանջները:

2019 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը: Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:



Շնորհավոր քաղաքացու օր

Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր