ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սրից ազդեցիկ մտրակը
22:14, 01.05.2019
8839 | 0

«Մի անգամ Նովգորոդի բոյարները (տեղի սովորույթի համաձայն` միայն նրանք են զինծառայության կանչվում) պատերազմի են մեկնում թաթարների դեմ: Հաղթելով ճակատամարտում` նրանք վերադառնում են տուն, բայց ճանապարհին տեղեկանում են, թե տներում մնացած խոլոպները (ճորտերը) իրենց բացակայության ժամանակ տիրել են քաղաքներին, դաստակերտներին, տներին, կանանց և մնացյալ ամեն ինչին: Այս լուրն ապշեցնում է բոյարներին և, անասելի զայրացած իրենց ստրուկների այդ գարշելի արարքից, նրանք շտապում են օր առաջ տուն հասնել: Բայց Նովգորոդից ոչ հեռու նրանց դեմ է ելնում զինված ստրուկների բանակը: Բոյարները խորհուրդ են գումարում և որոշում են խոլոպների դեմ ոչ թե զենքով, այլ մտրակներով գնալ (տեղի սովորույթի համաձայն՝ ով ձի է հեծնում, անպայման մտրակ է վերցնում), որպեսզի նրանց հիշեցնեն իրենց ստրկական վիճակի մասին ու հնազանդեցնեն: Ահա այդպես առաջ ընթանալով ու թափահարելով մտրակները` նրանք նետվում են ստրուկների բանակի վրա: Մտրակների զորությունն իրենց մարմինների վրա բազմիցս զգացած ստրուկներն այն աստիճան են վախենում, որ հովվից քշված ոչխարների նման փախուստի են դիմում»:

Ջիլս Ֆլետչեր (1548 - 1611) , անգլիացի դիվանագետ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
220 | 0
դեպի վեր