ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ճերմակ փետուրներ երազում տեսնեմ
13:29, 04.05.2019
2315 | 0
Ճերմակ փետուրներ երազում տեսնեմ
Հաճելի լուրեր ես քեզնից առնեմ,
Մի օր էլ ճերմակ ես փետուր տեսնեմ,
Քո հոժար կամքով, քեզ իմ մոտ տեսնեմ,
Հաճույքով նայեմ, հաճույքով լսեմ,
Ձեռքերիս առնեմ, քեզ վեր բարձրացնեմ,
Որ արևի պես միշտ բարձր լինես,
Եվ ցածից նայեմ, իմ արևին՝ ես,
Ես երանության ակնթարթ ապրեմ,
Ես երջանկության մի կյանք վայելեմ,
Քեզ ցած իջեցնեմ, շատ-շատ համբուրեմ,
Այտերիդ կարմիր վարդեր նկարեմ,
Իմ քնքնուշ վարդին այնքան համբուրեմ,
Իմ քնքնուշ վարդին այնքան գուրգուրեմ,
Որ չդիմանամ, մարմնին տիրանամ:
Եվ ամբողջ գիշեր սիրով քաղցրանամ,
Եվ ամբողջ գիշեր սիրով հագենամ,
Քո սիրով ապրեմ ու անմահանամ:

Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2470 | 0
դեպի վեր