ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Քո սիրուց խելագար ես դարձա,
13:36, 04.05.2019
2851 | 0

Քո սիրուց խելագար ես դարձա,
Ի՞նչ գույն են աչքերդ, չիմացա՛
Չգիտե՛մ, չգիտեմ, չգիտեմ
Աչքերդ ի՞նչ գույն են, չգիտեմ:

Որ սև չեն, հաստատ ես գիտե՛մ,
Ճերմակ չեն, հստակ դա գիտե՛մ
Ի՞նչ գույն են, երանգ են, չգիտեմ,
Քեզ ինչպե՞ս պատկերեմ, չգիտեմ:

Կարմիր չե՛ն, այդ գիտեմ, այդ գիտեմ,
Դեղին չեն, այդ մեկն էլ ես գիտեմ,
Բայց հստակ ի՞նչ գույն են, չգիտեմ,
Չգիտեմ որ գույնով պատկերեմ:

Աչքերս փակեմ և տեսնեմ
Աչքերիդ գույնը պատկերեմ
Կապույտը կանաչի հեռ խառնեմ
Ու վրան շոկոլադ ես ցանեմ:

Աչքերիդ ճիշտ գույնը կստանամ,
Աչքերիդ պատկերը կստանա՜մ:

Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2470 | 0
դեպի վեր