ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ծանր թեմա ես փորձում վերլուծել
11:21, 05.05.2019
3129 | 0

Ծանր թեմա ես փորձում վերլուծել,
Թե գլխի չընկնեն, ամեն ինչ փուչ է,
Մեռոնի ջրով անուշ բան օծել,
Դառն ու անձուկը տատասկ ես կարծել։

Քեզ երբ են փորձել նվազ մոտենալ,
Կամ կողքիդ էին և կամ մատչելի,
Սրանց կերպարը ապրած չկենար,
Երկուսից մեկը ագենտ է էլի։

Ծալպակասներից ինքդ քեզ հանիր,
Հայի տականքը միշտ թանձր է գալիս,
Փորձության ժամին լոկ քեզ վստահիր,
Որ գլխիդ չտաս, եթե չես լալիս։

Բախտախաղիդ պես օյինդ նույնն է,
Քայլի քո հերթն ես անդարձ կորցրել,
Ստորը ցածի անարժեք գույնն է,
Սրանց կասկածը էլ երբ ես ցրել։

Գուլպայի պես է՝ թաթն ու կրունկը
Սմքած պառավի կծիկն է գործել,
Վերամբարձ բան է, եթե կռունկը
Չվելուց հետո քո կյանքն է կոնծել։

Թուլաթի նման կողքիդ հապաղել,
Սուտ մատնությամբ են ժպիտդ կորզել,
Իմացականդ ե՞րբ չես փաղաղել,
Եթե հարբել ու ապուշ չես կտրել։

Թասընկեր չեղար սրանց փաղանգին,
Ոսկի բզեզի նման թանկագին,
Այր ճակաճանից մինչ ******ը՝ կին,
Մտքերիդ մեջ են միայն անքնին։

Մտիկ անելու աչք էլ չմնաց,
Ուշքդ ապարդյուն էլ մի բևեռիր,
Վերջից եկողը քո հետքով գնաց,
Զոհ կամ որսորդն է այդ նույն դևերի։

Սրանք քո գենը չեն կորցնելու,
Քո գենն է սրանց մակարդի բերում,
Անտարբեր աշխարհ, առանց ցնցելու
Եղկ ու մեղկն էլ են չափավոր բուրում։

Դյուրամոտ արա, որ լավ ըմբռնեն,
Կոռաբաշի պես գետինքը լիզեն,
Ճըթճթ մկներին մեկումեջ բռնեն,
Թուրքի սերուցքից որ շատ չդիզեն։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
922 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
դեպի վեր