ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
15:30, 05.05.2019
3983 | 0

Զարմանալի բան է մարդկային կամքը՝ այն կարող է լինել թույլ, անուժ, հանձնվող, շուտ կոտրվող և ընկճվող: Բայց և կարող է լինել հզոր, անկոտրում, չերկնչող պյայքարող և անհաս թվացող բարձունքներ նվաճող:

Այսօր ես մի կողմ եմ թողնում թույլ ու տկար, փոքրոգի ու անուժ կամքը և ուզում եմ հիացաբար ներկայացնել հզոր ու պայքարող կամքի ուժը:

Այն չունի գույն, այն չունի մարմին, չունի խոսելու ունակություն, բայց երբ մարդու ներսում է՝ զարմանալիորեն մարդն իրեն զգում է հզոր, ամենակարող, ուժեղ, անհողդողդ, զորեղ և կարող է սարեր շուռ տալ:

Այո՛, սարեր շուռ տալ:

Ահա այդպիսին է ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը, նույն ինքը՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Նա արդեն երկու տարի շարունակ պարպերաբար անվադողեր է ուղարկում տարբեր զորամասեր՝ հայրենի սահմանններն ամրացնելու համար:

Այս անգամ նա սահման ուղարկեց 10 կամազ անվադող: Նախորդ մեկնաբանություններումս բազմիցս եմ խոսել, ապա յուրաքանչյուրն էլ իր հերթին գիտի, թե ինչ բարդ է հատ առ հատ հավաքել ու ամբարել անվադողեր: Խոսքը մի հատի մասի չէ, ոչ էլ մի կամազի մասին է, կամ նույնիսկ 2 ու 3 անվադողերի ու կամազների մասին չէ, այլ անվադողերով լեփ-լեցուն 10 կամազի մասին է:

Բազմիցս եմ զրուցում մեր Ժորայի հետ ու միշտ նրան բացահայտում եմ նորովի և ամեն անգամ հիանում եմ էլի, նորից ու կրկին, թե այդ ի՞նչ հզոր ուժով է նա օժտված, ի՞նչ անկոտրում ջիղ կա նրա մարմնում, որ միշտ պայքարում և բարձրանում է ի հեճուկս կյանքի ու դաժան ճակատագրի տված հարվածների:

Իսկ դժվարությունը՝ ցանկացած տիպի դժվարություն հեշտ է հաղթահարել, երբ մարդը մենակ չէ, կողքին ունի այդ դժվարությունը կիսող սրտացավ ընկերներ, մտերիմներ:

Ժորայի կողքին այսօր կանգնած էր կամավորների մի հզոր բանակ ու վստա՛հ եմ, որ Ժորայի համար առավել հեշտ էր, քանզի կան մարդիկ, ովքեր դժվար պահերին նրա կողքին են:

Եվ ճիշտ է ասված՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Երբ անձրևը մինչև ոսկորները թրջում էր տղաներին, իսկ նրանք ոչինչ հաշվի չառնելով, անգամ ժպտալով, ծիծաղելով ու կատակելով բեռնում էին անվադողերը, որ րոպե այն առաջ հասնի սահման ու րոպե առաջ ամրանան սահմանները հայրենի և թշնամուց պաշտպանվի հայ զինվորն ու հայի հողը՝ այս ազնիվ քայլին այլ անուն չկա, քան անձնազոհություն և հզոր կամք:

Տղաներն այս հիանալի քայլով կարծես ասում էին՝


Թե բեռիդ կեսը մեր ուսերին դու դնես՝

Իմացիր՝ կհոգնես ավելի քիչ,

Արի կիսե՛նք:


Թե քո ցավը կիսենք մեջն ամեն մեկիս,
Դու կտխրես շատ ավելի քիչ…
Արի կիսե՛նք:


Դե՛, լսու՞մ ես, եղբայր իմ,

Հոգս ու ցավ եկ կիսենք,

Չէ՞ որ մենք միասին մեկ նպատակ ունենք:


Դու մենակ չես եղբայր իմ քաջ,

Մենք ընկեր ենք՝ անբաժան, թանկ ու հարազատ,

Թե մեկտեղ տանենք հոգս ու ցավ՝

Էլ վախենալու չէ ոչ հոգնություն, ոչ էլ դավ:

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի կողմից խորին երախտագիտություն ու շնորհակալություն բոլոր կամավոր և օգնական ձեռքերին, ում չվախեցրեց այս անձրևը, ով իր թրջվելու և հիվանդանալու վտանգի հաշվին կանգնեց Ժորա Աբգարյանի կողքին և ամպագոռգոռ ճառերի ու երկու ժամ շատ քնելու փոխարեն իր գործով ապացուցեց ավելի շատ բան, քան ամպագոռգոռ ճարտասանները:

Նրանց թվում կային նաև զինվորներ Էջմիածնի N զորամասից, ովքեր անտեսելով անձրևային եղանակը՝ քաղաքից քաղաք եկել էին իրենց լուման ունենալու այս անձնվեր գործում:

Այնտեղ էին նաև ապրիլյան պատերազմի հերոսներից Շուլի Հակոբյանը, Ժորա Աֆրիկյանը, Կարեն Սարգսյանը և Սևակ Ղազարյանը, ովքեր անցնելով պատերազմական դժնդակ օրերը, դեմ առ դեմ հանդիպելով մահվանը, նայելով նրա աչքերի մեջ՝ արհամարել են նրան, որ այսօր գան հասնեն այս սուրբ գործին ու իրենց ձեռքերով այդ սուրբ գործի մասնակիցը լինեն:

Փա՛ռք ու պատիվ ձեզ՝ հերոսներս, այսօրվա խաղաղության համար պարտական ենք ձե՛զ, խոնարհվում եմ ձեզանից յուրաքանչյուրի և ամեն մեկի առաջ: Հպարտ եմ, որ ունեմ ձեզ իմ սրտում, իմ հոգում և անառիկ ամրոցի նման հզոր կերպով կանգնած եք, ոչ պակաս հզոր ու ուժեղ, մեր սիրելի Ժորայի կողքին:


Լավ ընկերը լավ բան է,

Սուրբ ընկերը եղբոր նման թանկ է,

Լինենք ընկեր նաև ցավի,

Լինենք ընկեր նաև լացի,

Ոչ թե միայն ուրախ հացի:


Ահա անկոտրում և հզոր մարդն ինչերի է ունակ:

Միշտ եղեք նպատակասլաց, հզոր, անկոտրում և հասեք ձեր նպատակի բարձունքին՝ Ժորա Աբգարյանի օրինակն, աննախանձ կերպով դարձնելով, ձեզ համար, լավագույն դաս:


https://www.youtube.com/watch?v=An4tZQ98q6o


04..05.2019


ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ Մարինե Մանուկյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3288 | 0
22:36, 18.04.2020
3690 | 0
21:54, 18.04.2020
4896 | 0
21:00, 26.10.2019
4486 | 0
22:14, 13.06.2019
3850 | 0
21:39, 11.05.2019
4810 | 0
դեպի վեր