ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կթողնե՞ս, ես էլ դառնամ
13:59, 09.05.2019
2588 | 0
Կթողնե՞ս, ես էլ դառնամ
Իմ մահին հանդիսավար,
Այս գանգս պայթում է, Տեր,
Ես կույ՞ր եմ, թե՞ այսահար։
Մութի մեջ չարքեր քանի
Ուզում են, որ զարհուրեմ…
Ով մեռած, ով կենդանի,
Ես ծնկած ինչու՞ ապրեմ։
Իմ աչքին թե մարդ թվամ,
Ցույց տվեք հույսի մի շող,
Մտասու՞յզ պիտի հևամ
Այս ցավից հոգի մաշող։
Դե բախտս ո՞նց չգոցեն,
Հո՞ գիրք չէ, այն էլ թերի,
Դարանած՝ մութի թևին,
Դիմահար ինձ կխոցեն։
Կույր աչքով, որքան որ թաց,
Տեսնում եմ մահս էլի…
Աղոթե՞մ վասն մեղաց,
Գիշերն է զարհուրելի։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
922 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
դեպի վեր