ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ծիծաղի՛ր, ծիծաղե՛նք, ծիծաղե՛ն
14:28, 11.05.2019
5485 | 0

«Զվարճալի պատմության ընթերցումը նույնքան օգտակար է առողջությանը, որքան մարմնամարզությունը»:

Ժան Բատիստ Ալֆոնս Կարր (1808 - 1890), ֆրանսիացի վիպասան և լրագրող


Մի մարդ հանդիպում է հաշմանդամի սայլակին նստած իր ընկերոջը:

-Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդ սայլակին նստած:

-Ավտովթարի եմ ենթարկվել: Բժիշկներն ասացին, թե ամբողջ կյանքում քայլել չեմ կարողանալու:

-Շա՜տ, շա՜տ եմ ցավում:

Սայլակին նստածը նշան է անում, որ ընկերն ականջը մոտեցնի ու ցածրաձայն ասում է.

-Հիմա ինչ կասեմ՝ մեր մեջ մնա: Ինձ ոչինչ էլ չի պատահել: Ձևացնում եմ, որպեսզի 50 հազար դոլար ապահովագրական գումար ստանամ…և հաջողվել է:

-50 հազար դոլարի համար ամբողջ կյանքումդ պիտի հաշմանդա՞մ ձևանաս:

-Իհարկե՝ ո՛չ: Եկող շաբաթ մի սրբավայր ուխտագնացության եմ մեկնելու…

*****

Աֆղանսատանում ծառայող զինվորը նամակ է ստանում իր սիրած աղջկանից.

«Սիրելի Կարլ, մեր կապն այլևս չի կարող շարունակվել: Մեզ բաժանող տարածությունը շատ մեծ է: Ես պետք է խոստովանեմ, որ այս ընթացքում մի քանի անգամ դավաճանել եմ քեզ: Այս իրավիճակն անարդար է թե՛ քեզ համար, թե՛ ինձ համար: Ցավում եմ: Խնդրում եմ վերադարձնես լուսանկարս»:

Զինվորը զորամասի բոլոր զինվորներին խնդրում է իրեն տալ իրենց քույրերի ու ընկերուհիների նկարները: Հավաքվում է 57 լուսանկար: Զինվորը բոլոր նկարներն իր ընկերուհու նկարի հետ միասին դնում է մեկ ծրարի մեջ՝ հետևյալ երկտողով.

«Սիրելի Ժուլի, շատ տխուր նորություն ես հայտնում: Դժբախտաբար, ես քեզ չեմ հիշում: Խնդրում եմ, ուղարկածս լուսանկարների մեջ գտիր քոնը, իսկ մնացյալը հետ ուղարկիր»:

*****

Շվեյցարացին երեկոյան գործից տուն է դառնում: Կինը նրան ասում է.

-Գիտե՞ս, այսօր ցերեկը մի տղամարդ եկավ:

-Եվ ի՞նչ ասաց:

-Ոչի՛նչ: Ներս մտավ ու ինձ գրկեց:

-Եվ ի՞նչ ասաց:

-Ոչինչ չասաց, միայն հանեց բոլոր զգեստներս:

-Եվ ի՞նչ ասաց:

-Ոչի՛նչ…Ինձ գցեց բազմոցին ու տիրեց:

-Իսկ ի՞նչ ասաց:

-Ոչի՛նչ էլ չասաց: Վերջում գնաց:

-Եվ ի՞նչ ասաց:

-Ոչի՜նչ:

-Ափսո՛ս: Այդպես էլ չենք իմանալու, թե ինչու էր եկել:

*****

Քույր Մարին մտնում է մենաստան: Վանահայրն ընդունում է նրան ու ասում.

-Քո՛ւյր իմ, սա լռության վայր է: Բարով եք եկել: Կարող եք այստեղ մնալ այնքան, որքան ցանկանում եք, բայց առանց թույլտվության չեք կարող խոսել:

Քույր Մարին վանքում ապրում է հինգ տարի, և քահանան նրան ասում է.

-Քույր Մարի, դուք արդեն հինգ տարի է, ինչ այստեղ եք: Կարող եք երկու բառ ասել:

-Մահճակալը կոշտ է:

-Ցավում, որ այդպիսի բան եմ լսում, - ասում է քահանան, - մենք ձեզ համար լավ մահճակալ ձեռք կբերենք:

Հինգ տարի անց քույր Մարիին կանչում են քահանայի մոտ:

-Դուք դարձյալ կարող եք երկու բառ ասել, քույր Մարի:

-Կերակուրը սառն է, - ասում է քույր Մարին:

Քահանան նրան վստահեցնում է, թե այսուհետ կերակուրը տաք կլինի: Մենաստանում մնալու 15-րդ տարեդարձին քահանան Մարիին նորից կանչում է ու հարցնում.

-Այսօր ևս կարող եք երկու բառ ասել:

-Ես հեռանում եմ, - ասում է քույր Մարին:

-Ամենայն հավանականությամբ, այդպես ավելի լավ է, - պատասխանում է քահանան, այստեղ ապրելու ամբողջ ընթացքում դուք միայն տրտնջացել եք:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
212 | 0
դեպի վեր