Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Շանտաժիստ սիրեկանը (18+)
22:30, 25.08.2019
Տարիների ընթացքում առաջին անգամ ինձ գրավեց մի երիտասարդ: Ողջ երեկոյի ընթացքում աչքերս սևեռել էի նրա վրա, որն աննկատ չանցավ նրա կողմից: Դատելով նրա հագ ու կապից, խնամված տեսքից, ինձ վրա օրինավոր, ունևոր տղայի տպավորություն թողեց: Նա մոտեցավ ինձ և հրավիրեց պարելու: Տանգո պարելիս, երբ հպվեցի նրան, ամբողջ մարմնով դողում էի, իսկ նա սեղմվում էր ինձ: Զգում էի, որ նա էլ է լարված:
-Ուզու՞մ ես առանձնանաք, -հարցրեց նա:
Ես գլխով հավանության նշան ցույց տվեցի, քանի որ ուզում էի նրան համբուրել: Կողքի սենյակում, բնազդաբար սկսեցինք համբուրվել: Իսկ երբ նա պատրաստվում էր ինտիմ հարաբերություններ ունենալ, այդ պահին ներս մտան տանտերերը և մենք ստիպված էինք բարձրանալ շենքի կտուրը: Նա առաջարկեց առաջին անգամ բավարարվել ոչ ավանդական սեռական հարաբերություններով: Ես առաջին անգամ, ինքնամոռաց, կատարեցի նրա ցանկությունը: Նմանվում էի այն վայրի կենդանուն, որ երկարատև սովից հետո, սնունդ է տեսնում և ագահաբար, առանց ծամելու կուլ է տալիս խոշոր պատառները:
Ես տվեցի իմ հեռախոսահամարը և գնացի տուն: Ողջ գիշեր չէի կարողանում քնել: Մտածում էի կրկին նրան հանդիպելու մասին:
Հաջորդ օրն եկավ մեր տուն: Այդ օրն ավելի բուռն ու կրքոտ սեռական հարաբերություններ ունեցանք: Ես այնքան էի տարվել իմ սիրեկանով, որ մոռացել էի ընտանիքիս անդամների մասին, ովքեր վաղուց սպասում էին մեզ հետ ընթրելու: Մայրս շատ էր ուրախացել, որ իմ կյանքում տղամարդ էր հայտնվել և վերջապես, կկարողանամ ամուսնանալ և ընտանիք կազմել:
Մեկ ամիս հետս սեռական հարաբերություններ ունենալուց հետո, ինձ անակնկալ մատուցեց՝ ցույց տալով մեր ինտիմ հարաբերությունների լուսանկարները: Փաստորեն, երբ ես ինքնամոռաց սիրում էի նրան, այդ ընթացքում նա լուսանկարել և տեսանկարահանել էր:
-Ինձ փող է պետք, եթե չտաս, այս լուսանկարները կհայտնվեն համացանցում, -ասաց նա:
Ես կարկամել էի: Ստիպված էի տալ իմ աշխատավարձից կուտակած գումարը, որ հավաքել էի ավտոմեքենայի համար:
-Գնա, -այլևս չգաս, -ասացի:
Մեկ ամիս հետո կրկին եկավ և փող պահանջեց: Ես այլևս փող չունեի և դիմեցի մորս: Սակայն մայրս խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն: Նրան ձերբակալեցին և դատապարտեցին:
Իմ հիմարության հետևանքով, այսպիսի տխուր ավարտ ունեցավ իմ առաջին և վերջին սիրո պատմությունը: Ադպես էլ որևէ տղամարդու հետ այլևս շփում չունեցա:
Մամուլի խոսնակ` Կարեն Աբրահամյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կարեն Աբրահամյան
20:55, 27.08.2018
դեպի վեր