Ես չեմ թաքցնում, որ սիրե՜լ եմ քեզ, Սիրո՜ւմ եմ, որ կսիրե՜մ քեզ… Վերջապես լույսը բացվեց և բոլորովին էլ կարևոր չէ Գարո՜ւն է, Ամա՜ռ, Աշո՜ւն, Ձմե՜ռ… Կարևորը, որ առավոտ է՝ Հերթական առավոտ, Հերթական հուզումնալից պահ, երբ Հերթական անգամ անկողնում վայելելու եմ քեզ… Կամ կյանքն է անարդար կամ ես, որ քեզ նման հաճելի բուրմունք ունեցողը գիշերները պահանջված չէ… Քո հպվելը իմ շուրթերին ամեն անգամ ինձ հիշեցնում է երազանքի ցնորված համը: Քո՝ իմ մեջ լցվելու խելագարության հասցնող կարճ ու խոստումնալից ճանապարհը հասցնում է այն գագաթնակետին, որից ոչ ոք չի ցանկանում գլորվել: Նույնիսկ քո ցնցող-ապշեցուցիչ անունը - քեզ ըմբոխշնելուց առաջ արդեն իսկ հասցնում է այնպիսի գերլարվածության, որ ամբողջ մարմնով ակամա զգում ես արյանդ խելագար հոսքը վերից-վար… Քո հնարավորությունը անընդհատ լինելու Թա՜րմ, Պահանջվա՜ծ, Հոտավե՜տ, Կրքո՜տ-ցանկալի՜ թեթևացնում է տարիների բեռը - վերադարձնելով կոկոն լինելու երջանիկ ու առույգ տրամադրություն: Դու անկողնում ի՞նչ գերբնական էներգիայի ես տիրապետում, որ կարողանում ես ոչ միայն վերացնել հոգնածությունը այլև ցրել, բաժանել հազարավոր մանր միկրոմասնիկների - սրտում բուն դրած ցանկացած կասկած… Մարմնական հաճույք պատճառելու քո հնազանդ պահվածքը հավասարազոր է ցավազրկման այն աստիճանին, երբ մոռացության է տրվում ցանկացած աշխարհիկ ցավ, սկսած հոդացավերից, ձախ փորոքի ընդլայնման գերճնշումն ուղեկցող electrocardiographic նշաններից վերջացրած դեպի սիրտ գնացող աթերոսկլերոտիկ (atrial fibrillation) սրտամկանի հնարավոր ցանկացած ռիթմի խաթարումներով… Վերջապես լույսը բացվեց և բոլորովին էլ կարևոր չէ Գարո՜ւն է, Ամա՜ռ, Աշո՜ւն, Ձմե՜ռ… Կարևորը, որ առավոտ է՝ և Ես չեմ թաքցնում, որ սիրե՜լ եմ քեզ, Սիրո՜ւմ եմ, որ կսիրե՜մ քեզ Իմ հոգատար, իմ հոգսազերծ, Իմ՝ առավոտյան սուրճի առաջին բաժակ Ստեփան Ումառ-Հարությունյան |