ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է ֆուտբոլի միջֆակուլտետային մրցույթ
13:16, 17.05.2019
2678 | 0

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 13-ից 14-ը կազմակերպվել է միջֆակուլտետային ֆուտբոլի մրցույթ` նվիրված մայիսյան տոներին: Մրցույթին մասնակցելեն համալսարանի չորս ֆակուլտետների հավաքական թիմերը: Ընդհանուր արդյունքներովթիմային մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է պատմության և իրավագիտությանֆակուլտետի թիմը և արժանացել «ԱրՊՀ գավաթ» մրցանակին:

«Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ: Մենք` ԱրՊՀ ուսանողներս, բացի գիտակրթական, մշակութային միջոցառումներից, կարևորում ենք նաև մարզական ուղղությունը: Տարվա ընթացքում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել են տարաբնույթ մարզական միջոցառումներ: Այս մեկին հատկապես սիրով են ընդառաջել բուհի տղաները», -ասել է ԱրՊՀ ուսանողական խորհրդի անդամ Լիլիթ Մարգարյանը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արցախի պետական համալսարան
դեպի վեր