Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.33, EUR 542.20, RUB 7.56, GBP 605.45
+29 °C, +22 °C ... +31 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչպես չդառնալ խաբեբա տուրիստական ընկերության զոհը
19:59, 22.05.2019
Ամեն քայլափոխի նոր տուրիստական ընկերություններ են «ծլում» ՝ խոստումնալից անունով, ժպտադեմ աշխատակիցներով, գրասենյակի գեղեցիկ դիզայնով և շփոթության մեջ գցող գներով։

Ինչպես տուրիստական ամենաթեժ սեզոնին խուսափենք խաբեության զոհ դառնալուց.
1. Ոչ միշտ, բայց նորաբաց տուրիստական ընկերության հետ խուսափեք խոշոր գումարի գործարքից
2. Խուսափեք ամեն գնով տուր_փաթեթ վաճառել փորձող ընկերությունից, երբ Ձեր բոլոր հարցերին խուսափողական պատասխան տալով անընդհատ պնդում են, որ երկար տարիների փորձ ունեն, որ վստահեք իրենց, որ ոլորտի լավագույնն են և այլն։
3. Ուշադրություն դարձրեք, որ ընկերության գրասենյակում փակցված լինի հարկային մարմնում գրանցման հավաստագրերից մեկը՝ հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ_ն։ ՀՎՀՀ_ն անհատական ութնիշ թիվ է, որը տրվում է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր հաշվառվում են հարկային մարմնում։
4. Պարտադրեք, որ Ձեզ տրվող ուղեգրերը կամ տոմսերն անպայման կնքվեն, և կնիքի վրա ստուգեք ՀՎՀՀ_ի առկայությունը։
5. Նախքան ինչ_որ տուրիստական ընկերությունից օգտվելը, ստուգեք սոց. ցանցերում գործող պաշտոնական էջերը՝ էջի բացման ամսաթիվը հետևողների թիվը, հրապարակումների քանակը, բովանդակությունը (խոսափեք կիսաբաց նկարներով հավանումներ և դիտումներ հավաքող տուրիստականներից), մեկնաբանություններում փորձեք տարբերել կեղծ էջերից գրված մեկնաբանությունները։ Օրինակ՝ եթե կեղծ մի քանի էջից վատաբանում են տվյալ ընկերությունը դա կարող է լոկ մրցակից ընկերության կեղտոտ խաղերից լինել, եթե կեղծ էջերից գովաբանում են՝ տվյալ ընկերությունն է ինքնագովազդով զբաղվում
6. Եթե նորաբաց 1_2 տարվա կյանք ունեցող ընկերության անունը շատ նման է այդ ոլորտում արդեն կայացած մեկ այլ տուրիստական ընկերության անվանը, դա ևս վկայում է հաճախորդին մոլորության մեջ գցելու փորձի մասին
7. Եթե նույն տուր_ փաթեթը մի ընկերություն ավելի մատչելի է վաճառում քան մյուս տուրիստականները, բացառված չէ, որ հանգատի մեկնելու օրը պարզեք տվյալ ընկերության գրասենյակը փակվել է, տերը փախել է՝ տանելով ձեր գումարները, կամ էլ ավելի վատ՝ հասնեք արտասահմանյան ինչ_որ երկիր և տեղում իմանաք, որ հյուրանոցում ձեր անունով ամրագրում չկա...

9 տարվա աշխատանքային փորձով Ձեր ընկեր՝ GM Smile Tour
Մամուլի խոսնակ` GM Smile Tour
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
GM Smile Tour
դեպի վեր