ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով
14:08, 24.05.2019
3028 | 0
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին զանգի» առթիվ։ Այսօր դուք ապրում եք ձեր կյանքի ամենապատասխանատու օրերից մեկը, երբ վերջին պահերն եք անցկացնում հարազատ կրթօջախում, սիրելի ուսուցիչների և դասընկերների հետ։ Վստահաբար ասում եմ, որ դպրոցը ձեզ համար երկրորդ տուն է եղել, ուր ձեզ վերաբերվել են, որպես հարազատ երեխայի: Դպրոցի հետ են կապված ձեր նվիրական ու հետաքրքիր հուշերը, ուրախ ու անհոգ ակնթարթները։ Եվ այսօր դուրս գալով կրթօջախից՝ դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է կիրառեք տարիներով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
Դուք՝ նորօրյա, պայծառ, խելացի, ուժեղ, ըմբոստ երիտասարդությունդ, մեր պետության ու հասարակության իրական հպարտությունն եք, որը կերտելու է սեփական հայրենիքի նոր պատմությունը։ Մեծագույն նվաճում է, Ձեր պես կամային բարձր հատկանիշներով երիտասարդություն ունենալը և լիահույս եմ, որ դուք կառուցելու եք ավելի ուժեղ երկիր ու ամուր բանակ:
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի ուսուցիչներ, երեխաների ապագայի համար ոչինչ չխնայող հոգատար ծնողներ շնորհավորում եմ ևս մեկ անգամ և մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ գալիք ձեռնարկումներում:
Սիրելի շրջանավարտներ, օգտվեք Ձեզ ընձեռված հնարավորությունից ՝ զինվեք լիարժեք գիտելիքներով և հարստացրեք ձեր իմացությունը, քանի որ բոլոր ժամանակներում հաղթում է խելացի ու կիրթ մարդը, իսկ մեր պետությանը այդպիսիքն են պետք:


Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
դեպի վեր