ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մի՞թե Հռոմում կա առավել թանկ բան, քան նրա զավակների քաջությունը»
22:09, 24.05.2019
4876 | 0

Դարեր շարունակ հին Հռոմը պատերազմներ է մղել, նվաճել ու հնազանդեցրել է բազում ազգերի: «Նրանք տիրում էին և՛ ծովերին, և՛ ցամաքներին, բայց նրանք դարձյալ չէին բավարարվում», - հռոմեացիների մասին ասել է հին պատմագիրներից մեկը:

Հին հռոմեացիների պատմությունը հեղեղված է արյունալի պատերազմներով, ժողովուրդների կոտորածներով, բայց այդ պատմությունն առատ է նաև մեծագործություններով, խիզախությամբ ու հաստատակամությամբ: Այս պետությունում շատ բարձր է գնահատվել հռոմեացու արժանապատվությունը: «Վիրտուս» (արիություն, խիզախություն) բառը հռոմեացու համար սրբազան է եղել և նշանակել է խիզախություն ոչ միայն մարտի դաշտում, այլև հայրենիքին անմնացորդ ծառայություն, մարդկային բարձր առաքինություն:

Առասպելը պատմում է, թե մի անգամ Հռոմի հրապարակում գետինը ճաքում է, ու խորը անդունդ է գոյանում: Սենատը կարգադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի մեկ բոռ հող գցի, որպեսզի խորխորատը լցվի: Բայց այն չի լցվում, և այդժամ քրմերն հայտարարում են՝ խորխորատը լցնելու համար պետք է այնտեղ նետել Հռոմի համար ամենաթանկարժեքը: Ժողովուրդն հավաքվում է ու սկսում քննարկել, թե որն է քաղաքի համար ամենաթանկարժեքը: Մոտենում է Մարկոս Կուրցիոս անունով մի երիտասարդ ռազմիկ՝ ձի հեծած ու հարցնում է. «Ինչո՞ւ եք անիմաստ վիճում: Մի՞թե Հռոմում կա առավել թանկ բան, քան նրա զավակների քաջությունը»: Այս ասելուց հետո նա ձիու հետ նետվում է անդունդը, և այն անմիջապես փակվում է:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
276 | 0
09:44, 13.04.2024
369 | 0
11:39, 08.04.2024
398 | 0
09:16, 06.04.2024
350 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
դեպի վեր