ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մեն մի հուշում տուր, որ մանրամասնեմ
00:28, 27.05.2019
2729 | 0
Մեն մի հուշում տուր, որ մանրամասնեմ,
Թե քանի նախշ եմ հոգուդ պահ տվել,
Թող քեզ չթվա, որ պարտասել եմ
Եվ աղոտ ցոլքս եմ խավարում ցրել։
Թե այս աշխարհում մեկն էլ չմնա,
Որ ինձ փայփայի, երբ նկուն լինեմ,
Թաքուն քեզ կասեմ, որ մարդ չիմանա,
Ես իմ տաղերի կարևոր անձն եմ։
Գործող գլխավոր կերպարը զոհի,
Դիվապատկերի բնորդը սիրուն,
Դառնախաղողի կորիզը խոհի,
Դու թնահատի անհասն ես սիրում։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
929 | 0
13:52, 29.01.2022
1742 | 0
10:11, 21.01.2022
1590 | 0
դեպի վեր