ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դարձյալ ռուսների ու Ռուսաստանի մասին
23:27, 28.05.2019
3463 | 0

«Ինչ տեղի է ունենում, անտանելի է. բոլորը թալանում են, ազնիվ մարդու գրեթե չես կարող հանդիպել»:

Ռուսաստանի Ալեքսանդր 1-ին կայսրն իր երկրի մասին

*****
«Ողորմելի ազգ, ստրուկների ազգ, վերից վար բոլորն համատարած ստրուկներ են»:

Նիկոլայ Չերնիշևսկի (1828 - 1889), ռուս հեղափոխական- դեմոկրատ, հրապարակախոս

*****
«Ռուսները թեպետ սպիտակամորթ են, բայց նրանք ներգրերի բնավորություն ունեն. նրանք անհրաժեշտից ավելի ու առանց հարկադրանքի չեն աշխատում»:

Գուստավ Դիտցել, 19-րդ դարի գերմանացի գրող

*****

«Երբ ռուսը խոսում է Աստծո մասին, հետույքն է քորում»:

Վիսարիոն Բելինսկի (1811 - 1848), ռուս գրաքննադատ

*****

«Ռուսաստանը երբևէ չլսված ծառայակամության ու գարշելի հնազանդության երկիր է, սա անհատի իրավունքների գիտակցումից զուրկ և անհատի արժանապատվությունը չպաշտպանող երկիր է…»:

«Ոուս ժողովրդի թուլություններից մեկը հրաշքի սպասումն է»:

«Ռուսաստանն աշխարհի ամենապետականազուրկ, ամենաանիշխանական երկիրն է: Եվ ռուս ժողովուրդն ամենաապաքաղաքական ժողովուրդն է, որը երբեք չի կարողացել կարգի բերել իր երկիրը»:

«Ռուսական հոգու մեծագույն դժբախտությունը կանացի կրավորականության մեջ է, անբավարար տղամարդկայնության մեջ է, օտարների հետ ամուսնության հակվածության մեջ է: Ռուս ժողովուրդը չափից շատ է տրված ազգային-տարերային կոլեկտիվիզմին, և նրա մեջ դեռ չի ամրապնդվել անհատի արժանապատվության ու իրավունքների գիտակցությունը: Դրանով է բացատրվում այն, որ ռուսական պետականությունն այդքան շատ է ներծծված գերմանականությամբ, ու հաճախ այդ պետականությունը օտարածին տիրակալություն է ընկալվել»:

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (1874 - 1948), ռուս փիլիսոփա, բանաստեղծ Սերգեյ Բերդյաևի կրտսեր եղբայրը

*****

«Մնաս բարով, անլվա Ռուսաստան,

Ստրուկների երկիր, տերերի երկիր,

Եվ դուք՝ կապույտ մունդիրներ,

Եվ դու, դրանց նվիրյալ ժողովուրդ»:

Միխայիլ Լերմոնտով (1814 - 1841), ռուս բանաստեղծ

*****

«Նույնիսկ սատանան չգիտի, թե ինչու մեր երկրում ամենաարագ առաջխաղացում ունենում են նրանք, ովքեր ետ են գնում»:

Միխայիլ Լերմոնտով

*****

«Ես պետք է վճռականորեն բողոքեմ այն բանի դեմ, որ քաղաքակիրթ արևմտաեվրոպացիներն ընդօրինակեն կիսաբարբարոս ռուսների մեթոդները…Ռուս հիմարներին տվեք թերթերից քաղվածքներ այստեղ բերելու գործը, և ոչ թե թերթերի պատահական համարները, ինչպես մինչև այժմ արել են այդ ապուշները…Ռուսների մեջ խելացիները քիչ են: Եթե գտնես մի որևէ պիտանի մարդ, ապա դա կամ հրեա է, կամ եվրոպական արյան խառնուրդ պարունակող մեկը»:

Վլադիմիր Լենին (1870 - 1924), Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ

*****

«Ոգեղենության, բարոյականության ու ինտելեկտի առումով մոսկովյան կրթյալ հասարակությունը ավերմունք գործող սրբապիղծ մարդկանց խառնամբոխ է, դա հոգևոր թափառաշրջիկների, մտավոր խարդավանողների, բարոյական այլասերվածների, անամոթ ստախոսների, պարծենկոտների ու վայրենիների հավաքածու է: Բայց նրանք բոլորը ծիծաղելիության աստիճան ամբարտավաններ են: Այդ, կներեք, «հասարակության» մաս են կազմում նաև բարոյական ու մտավոր, սիֆիլիսային հաշմանդամները, ապուշները, այլանդակները, կիսախելագարները, հիստերիկները, երկու սեռերի բարոյապես ու ֆիզիկապես ցինիկ պոռ նիկները: Եվ ահա այդ գարշելի խավարամիտ ճահճին մենք՝ մոսկովիտներս, համարում ենք մեր հոգևոր, մշակութային ու մտավոր էտալոնը, նոր Մոսկովայի առաջավոր ավանգարդը: Թո՛ւհ»:

Իվան Բունին (1870 - 1953), «Նոբել» մրցանակի արժանացած առաջին ռուս գրողը

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր