Պարսկական պետության հիմնադիր Կյուրոս Մեծից պարտված Մարաստանի իշխանավորներից մեկը պարսիկներին մի խորհուրդ է տալիս, որը նրանք ներկայացնում են Կյուրոսին՝ սեփական ըմռնումներն ու ցանկությունը միախառնելով մարաստանցու խորհրդին:
Լսելով այս խոսքերը՝ Կյուրոսը չի զարմանում առաջարկից և հրամայում է այն կատարել: Այնուամենայնիվ, նա պարսիկներն խորհուրդ է տալիս պատրաստ լինել այն բանին, որ նրանք ոչ թե տիրապետելու են, այլ ստրուկ են լինելու. «Քանզի, - ասում է նա, - բարեբեր երկրներում մարդիկ սովորաբար փափկակյաց են լինում, որովհետև նույն երկիրը չի կարող զարմանալի պտուղներ տալ և միաժամանակ քաջ ռազմիկներ ծնել» : Իրենց տիրակալի այս իմաստուն խոսքը լսելուց հետո պարսիկները հրաժարվում են իրենց մտադրությունից: Նրանք գերադասում են աղքատ հողեր ունենալով տիրապետել ուրիշ ժողովուրդների, քան բերրի դաշտերում ստրուկներ լինել: |