ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դեսպանը Դեն Բոսում մասնակցել է կիրակնօրյա պատարագին
16:48, 05.06.2019
1434 | 0

Այսօր Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցի է այցելել և Der Armen Melkonian - ի մատուցած Սուրբ պատարագին է մասնակցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) Հիշյալ եկեղեցին որոշ ժամանակով տրամադրվել է հայերին և հեռանկարում այն կարող է ծառայել որպես հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն: Այս կապակցությամբ քահանան` Տեր Արմեն Մելքոնյանը, շենքը գնելու համար նախաձեռնել է դրամահավաք: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլի 14-ին, բազմաթիվ հայերի մասնակցությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերաշնորհ Խաժակ Պարսամյանը` Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ կատարել են Դռնաբացեքի արարողություն և Ծաղկազարդի կապակցությամբ մատուցել են Սուրբ պատարագ: Այդ օրվանից եկեղեցու դռները կանոնավոր բաց են տեղի հայ հավատացյալների առջև (https://www.nidoragir.com/2019/04/blog-post_20.html):
Հիշյալ պատմական եկեղեցին Հռոմի կաթոլիկ դավանանքի եկեղեցի է, կառուցվել է 1533թվականին, գոթական ոճով: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: Հիմնական անվանումից բացի կոչել են` Նոր եկեղեցի, Kruiskerk (Խաչվանք) և այլը: Ներկայումս այն վաճառվում է, ունի ազգային հուշարձանի կարգավիճակ` 21692 համարանիշով:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
304 | 0
00:09, 09.03.2024
862 | 0
դեպի վեր