ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մարդն իր մերկանքը վաղուց էր ծածկել
22:05, 07.06.2019
2238 | 0

Մարդն իր մերկանքը վաղուց էր ծածկել,
Ցողի պատրանքը փոխանցել հողին,
Մասրենուց հետո էլ սիրտ չէր ծաղկել,
Հողը չէր դարձել սիրո անկողին։

Դրվածքն իրերի բնավ չէր խախտել,
Շան մորենուն էր անթաքույց խանդել,
Սիրտն ուրիշ բան էր աշխարհից ուզում,
Վայրի վարդենին իրեն չէր հուզում։

Էլ բան չմնաց պատմելու արժան,
Իր շնավարդն էր, ինքը՝ անարժան,
Քարայրն իր թողել, իջել էր քաղաք,
Որ առանց սիրո այս խաղը խաղաք։

Ինքն էլ չիմացավ, թե ինչպես մարեց,
Մի գիշեր գտան ճակատի գիրը,
Սև արկղի նման՝ ով ձեռնահարեց,
Իստակ լվացավ ճերմակ փեշգիրը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1746 | 0
10:11, 21.01.2022
1590 | 0
դեպի վեր