ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հոլանդիայի Ալմելո քաղաքում հայկական շունչ կա։
17:21, 13.06.2019
1627 | 0
Հոլլանդիայի Ալմելո քաղաքում հայկական շունչ կա։ Այստեղ է Նիդերլանդների տարածքում գտնվող ամենամեծ հայկական համայնքը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցին։ Այս եկեղեցում էլ գործում և զարգանում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» անունը կրող կիրակնօրյա դպրոցը, որը հայ մանուկների և նրանց ծնողների համար կարծես մի փոքրիկ Հայաստան, փոքրիկ հայրենիք է դարձել։
Դպրոցում, հարուստ առօրյայով հագեցած կիրակի օրերին, երեխաները ոչ միայն հայոց լեզվի և հայրենագիտության դասեր են ստանում, այլ նաև ազգասիրության, հայրենասիրության, ազգային միասնության դասեր և դաստիարակություն։
Հունիսի 10-ին այստեղ զբաղմունքների, միասնության, համերաշխության օր էր։
Դպրոցի աշխատանքային թիմը մի քանի ծնողների աջակցությամբ աշակերտների համար կազմակերպել էր միասնական կինոդիտում, բազմազան խաղեր, երեխաների դեմքին նկարչություն, մատների հարդարում, հյուրասիրություն, երգ, պարեր և այլն։
Այդ օրը երեխաները տուն գնացին՝ իրենց հետ տանելով փոքրիկ նվերներ և մեծ ուրախություն, որը դարձավ նրանց դպրոցական օրերի անմոռաց ու գեղեցիկ հիշողություններից մեկը։


Սվետլանա Անդրեսյան
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր