ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Էլի… Էլի… Էլի…
22:14, 13.06.2019
3849 | 0

Ի՞նչ ասել այս անկոտրում հայորդուն, ինչպե՞ս բնութագրել այս ՄԱՐԴ տեսակին, ինչպիսի՞ պերճախոս բառեր գտնել ազգի այս նվիրյալի համար, որ չլինի, թե թեկուզ մի բառով, կիսատ մնա նրան անթերի ու իդեալական ներկայացնելը:

Ո՛չ, նրան ներկայցնել ամենևին էլ պետք չէ, այդ ամենի մասին խոսոմ են նրա գործերը, որոնք առավել, քան խոսուն են իրենց իսկ նպատակներով:

Նա նպատակ դրեց ապրել ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ եղբոր համար, որ ապրեցնի նրան… և ապրեց ու ապրեցնում է... Եվ կապրեցնի… Նպատակ դրեց ուսում ստանալ վաղվա համար… Եվ ստանում է… Նպատակ դրեց դառնալ խելացի ու գրագետ մարդ կողմնակի գիտելիքներ նույնպես ստանալով… Եվ դա էլ ստացվեց… Նպատակ դրեց սահմանն ամրացնել իր ձևով… և ամրացնում է…

Այսինքն, եթե նա ունի նպատակ, եթե նպատակը նրանն է՝ ուրեմն չկա կասկած, որ իրագործելի է:

Նա երբեք ընկճվող չէ, հուսահատվող չէ, թուլացող չէ: Քաջ ճանաչելով նրան, միայն մի բան կասեմ՝ անգամ փոքրիկ անհաջողության մեկ մասնիկը, նրա համար, ապագայի հեղեղալի հաջողությունների մոտիվացիա է ու մեծ խթան:

Իսկ ո՞վ է նա: Գուցե շատերի մոտ հարց առաջանա ու շշուկներ տարածվեն: Իսկ եթե չասեմ՝ մի՞թե կռահելը դժվար է: իհարկե դժվար չէ, դուք ճիշտ եք՝ նա ոչ այլ ոք է, քան բոլորիս քաջ ծանոթ և բոլորիս կողմից շատ սիրված ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր և ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական ակումբի նախագահ Ժորա Աբգարանը:

Նրա մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Գյումրու Vega խանութի տնօրենին, ով իր կողմից, 4 բեռնատար մեքենա տրամադրեց՝ անվադողերը բեռնելու համար և շնորհակալություններ այն բոլոր կամավոր օգնականներին, ովքեր իրենց սուղ ու թանկ ժամանակից մի փոքր ժամանակ գտան ու իրենց մասնակցությունն ունեցան անվադողերը բեռնելու հարցում:


#ՏԻԳՐԱՆԱԲԳԱՐՅԱՆմարտականպատրաստությանակումբ


ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅՆ մարտական ակումբի իրադարձությունների մեկնաբան` ՄաՏիՆա Մարինե Մանուկյան


13, 06.2019

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3287 | 0
22:36, 18.04.2020
3690 | 0
21:54, 18.04.2020
4895 | 0
21:00, 26.10.2019
4485 | 0
22:14, 13.06.2019
3850 | 0
21:39, 11.05.2019
4810 | 0
դեպի վեր