ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արևային ավտոտնակներ տների և արևային ավտոկայանատեղի՝ բիզնեսների համար: Ի՞նչու կառուցել հենց արևային ավտոկայաններ:
18:58, 14.06.2019
2902 | 0
ԱՄՆ-ում արևային վահանակների շուկայում ամենաարագ տարածվող պրոդուկտը արևային ավտոտնակն է: Ինչու՞ հենց արևային ավտոկայանատեղի, այլ ոչ ուղղակի արևային կայան՝ տանիքին տեղադրված:

Արևային վահանակներով այս լուծումը իդեալական է և՛ տների, և՛ սուպերմարկետների, և՛ առհասարակ յուրաքանչյուր բիզնեսի համար, որտեղ պահանջվում է ավտոկայան ունենալ:

  1. Արևային ավտոկայանատեղի կառուցելը խելամիտ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են և՛ մեքենայի ծածկ ունենալ, և՛ նվազեցնել տան կամ բիզնեսի կոմունալ ծախսերը: Կառուցելով արևային վահանակներով ավտոկայանատեղի՝ կխնայեք ծածկի կամ տանիքի ծախսը, կտեղադրեք արևային վահանակներ, որոնք կդառնան և՛ տանիք, և՛ կօգնեն նվազեցնել հոսանքի ծախսերը:
  2. Արևային ավտոկայանատեղին, բացի արևից էներգիա տալուց, կպաշտպանի մեքենաներին արևից, անձրևից և ձյունից: Ի դեպ արևային վահանակները աշխատում են նաև ամպամած եղանակին, ձյան դեպքում՝ նույնպես, քանի որ ունեն ինքնամաքրման ֆունկցիա: Արևային պանելները պետք է դրվեն պարտադիր 25-35 աստիճան թեքության վրա դեպի հարավ: Նույնիսկ արևաի քիչ լույսից արևային վահանակները տաքանում են՝ արտադրելով արևից էներգիա, իսկ թեքությունը նպաստում է ձյան սահելուն:
  3. Ամռան շոգ ամիսներին, երբ մեքենան տաքանում է, ստիպված է լինում ավելի շատ վառելիք ծախսել՝ լավ աշխատանքի համար: Մեքենաները, որոնք կայանված են լինում ծածկի տակ, ամառվա ամիսներին խնայում են վառելիքի ծախսերը: Այսինքն բիզնեսները, ովքեր կգնան այս քայլին, կտեղադրեն արևային ավտոյականներ՝ ոչ միայն կնվազեցնեն իրենց էլեկտրաէներգիայի ծախսերը, այլ նաև կօգնեն իրենց աշխատակիցներին խնայել մեքենայի վառելիքի ծախսերը, նվազեցնել դեպի մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի ծավալը:
  4. Արևային կայան ունենալը վկայում է ոչ միայն խնայելու ցանկության մասին, այլ նաև բիզնեսի լավ, էկոլոգիական իմիջի մասին: Բազմաթիվ համաշխարհային գիգանտ բրենդներ աշխատում են արևային էներգիայով, որը ոչ միայն հոսանք խնայելու, այլ նաև հաճախորդների մոտ իմիջի ստեղծման միջոց է: Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հաճախորդների 66%-ը հավանություն է տալիս վճարել այն ֆիրմաներին, ովքեր անում են էկոլոգիական քայլեր՝ նվազեցնելով բնությանը պատճառած վնասները:

Հայաստանում արևային ավտոկայանատեղի կարելի է ձեռք բերել Էկո Ստեպում:

Մենք առաջարկում ենք խելամիտ ու հուսալի լուծումներ՝ օգտագործելով ամուր և որակյալ տեխնոլոգիաներ արևային ավտոկայանատեղիներ կառուցելու համար: Տեղադրելով գերմանական արևային վահանակներ, որոնց համար տրվում է շուկայում ամենաերկար երաշխիքային ժամկետները՝ Էկո Ստեպը երաշխավորում է արևային ավտոկայանատեղիի անվտանգությունն ու հուսալիությունը:

Ի դեպ Էկո Ստեպի արևային պանելները կարկուտին դիմացկուն են:

Մամուլի խոսնակ` Eco Step Solar Energy Solutions
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2822 | 0
դեպի վեր