ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում տեղի ունեցավ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը
21:22, 14.06.2019
2589 | 0

«Վերելք» միությունը Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում օրերս կազմակերպել էր «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

«Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը հիմնադրել է «Վերելք» միությունը 2016թ․։

Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացրել «Վերելք» միության հիմնադիր-անդամ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Արթուր Եղիազարյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։

Հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը խոսել է հայ ժողովրդական հեքիաթներում և էպոսում հայոց զենքի խորհրդի մասին, մեր կյանքում հեքիաթի կարևորության մասին, ինչպես նաև հայերի՝ սեփական ոգին չճանաչելու ու առաքելությունը մոռանալու մասին։ «Վերելք» միության անդամ Վրույր Արծրունին հակիրճ ներկայացրել է Կարմիր բերդ հնավայրի պատմությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Անդոկ» ավանդական երգի-պարի խումբը և «Ֆրունզ» թատերախումբը:


kotayk.mtad.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր