ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը. գաստրոտուրիզմի էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը
23:58, 14.06.2019
2672 | 0

Հունիսի 19-ից 22-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը։

Որպես գաստրոտուրիզմի էպիկենտրոն ընտրվել է հենց Կոտայքի մարզը:

Միջոցառումն անցկացվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և մարզպետարանի գործուն աջակցությամբ:

Այն անցկացվելու է Աղվերանում. միայն 2 օր՝ հունիսի 21-ին և 22-ին, Աղվերանի Best Resort Aghveran Hotel-ի բացօթյա Pop-up ռեստորանում շեֆ-խոհարարների միջազգային խումբը կմատուցի Կոտայքի մարզին նվիրված ընթրիքներ, որոնք կպատրաստվեն տարածաշրջանին հատուկ մթերքներից: Երեկոյի հյուրերը կնստեն մեկ մեծ սեղանի շուրջ և նախապես չեն իմանա մենյուն, բացառությամբ թեմայից՝ միս կամ ձուկ:

Կազմակերպիչները նշում են, որ Gastro Camp-ն անցկացվելու է տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ Հայաստանի նոր տարածաշրջանում:
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության որեւէ մարզում գաստրոնոմիական արշավ կազմակերպելն է՝ ավանդական կերակրատեսակների, ավանդույթների, բաղադրատոմսերի, խոհարարարկան գաղտնիքների բացահայտման համար:

Հայ խոհարարները կպատրաստեն՝ համագործակցելով տարբեր երկրներից հրավիրված խոհարարների հետ:

Հունիսի 19-ին խոհարարների թիմը կմեկնի Կոտայքի մարզ՝ փնտրելու նոր համեր:

Հունիսի 21-ին եւ 22-ին մասնագետների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հաղորդակցվել ոլորտի հետ եւ ձեռք բերել նոր գիտելիքներ, տեղի կունենա ճամբարի կրթական եւ ժամանցային մասը։

Հրավիրված փորձագետներն են Ponomarev Chef` s Academy-ի սեփականատեր Սերգեյ Պոնոմարյովը (Ուկրաինա), SOE ռեստորանի շեֆ-խոհարար եւ Bocuse d` Or Europe-ում Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Գուրյանովը, Աննա Ելովիկովան` Հյուսիսային Կովկասի ռեստորատորների եւ հյուրանոցատերերի նախագահ, Rational AG-ի բրենդ-շեֆ Ալեքսեյ Գլուշենկոն։

Ծրագրի գլխավոր գործընկերն է Հայաստանում մասնագիտացված խոհանոցային սարքավորումների առաջատար մատակարար The Horeca LLC-ն։ Պաշտոնական գործընկերն ու միջոցառման հարթակը Best Resort Aghveran հյուրանոցն է։
GastroCamp Armenia-ի գործընկերն է Hospitality Management Group-ը, որը միավորում է Charles, Salon Armenian, DOC Therapy Bar, Kilikia Beer House եւ Claude Monet ռեստորանները:

Գաստրոնոմիական արշավի գործընկերն է Nairian ընկերությունը։


kotayk.mtad.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4852 | 0
16:18, 22.05.2020
5391 | 0
16:40, 11.05.2020
4216 | 0
դեպի վեր