Նկատի ունենալով խաղողի կորիզի յուղի վերոնշյալ օգուտները՝ հայտնի է, որ այն օգտագործվում է նաև դեմքի տարբեր խնամքներում, քանի որ խաղողի կորիզի յուղը նրբորեն ներծծվում է մաշկի մեջ: Ահա խաղողի կորիզի յուղով դիմային դիմակի արագ բաղադրատոմսը: Բաղադրիչներ՝ 1.5 բաժակ շագանակագույն շաքարավազ, ¼ բաժակ խաղողի կորիզի յուղ, ¼ բաժակ նուշի յուղ: Պատրաստումը: Վերցրե՛ք մեկ մեծ բաժակ և խառնե՛ք բոլոր այս բաղադրիչները միասին: Քսե՛ք այս խառնուրդը ձեր դեմքին և վզին: Համոզվե՛ք, որ այն ծածկում է ձեր ամբողջ դեմքը: Դուք կարող եք պահպանել մնացյալ խառնուրդը մի օդանթափանց բանկայում: Թողե՛ք դիմակը մնա ձեր դեմքին մոտավորապես 15-20 րոպե: Մաքրե՛ք այն ջրով: Ո՞վ կարող է օգտագործել այս դիմակը: Այս արդյունավետ դիմակն օգնում է մաշկի խորը մաքրմանը, այսպիսով, այն կարող եք օգտագործել որպես մաքրող դիմակ: Խաղողի կորիզի յուղի դիմային դիմակը լավ է զգայուն մաշկ ունեղով մարդկանց համար: Այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ունեն ակնեի հակում ունեցող մաշկ, քանի որ այն կանխում է ակնեի առաջացումը: |