ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Նա իր վահանին իր նիզակով է խփում»
14:16, 17.06.2019
3255 | 0

Ի՞նչ գնահատական կտաք այն մարդուն, որը շատ հանգիստ կարող է մի բան ասել, իսկ մեկ րոպե անց իր այդ ասածի հակառակը պնդել:

Հին Չինաստանի Շու երկրամասում բացված հերթական տոնավաճառ է գալիս սայլը վահաններով ու նիզակներով բարձած մի տղամարդ: Որպեսզի շուկա բերված իր այս ապրանքները կարողանա իրացնել, վաճառականը, բնականաբար, սկսում է գովաբանել դրանք՝ հատկապես ընդգծելով իր ապրանքների բարձր որակ:

-Շատ կարծր, ամուր վահաններ գնե՛ք: Ո՛չ մի նիզակ, ո՛չ մի սուր չի կարող այս վահանները ծակել: Ամբողջ թագավորությունում դուք սրանցից պինդ վահան չեք գտնի:

Չնայած առևտրականի գովեստներին՝ ոչ ոք չէր գնում նրա վահանները:

Տեսնելով, որ վահանները չեն վաճառվում՝ առևտրականը սայլից հանում է մի քանի նիզակ ու սկսում է գովերգել դրանց անգերազանցելի որակը.

-Այդ դեպքում գնե՛ք այս նիզակները: Սրանց ծայրակալն այնքան սուր է ու կարծր, որ առանց դժվարության կծակի ցանկացած վահան:

Տոնավաճառ եկածներից մեկը նրան ասում է.

-Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե փորձենք քո վահանը քո իսկ նիզակով ծակել:

Ներկայում էլ չինացիները, երբ ուզում են բնութագրել այն մարդուն, որն ինքն իրեն հակասում է խոսքով կամ գործով, հետևյալն են ասում.

«Նա իր վահանին իր նիզակով է խփում»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
368 | 0
09:44, 13.04.2024
443 | 0
11:39, 08.04.2024
423 | 0
09:16, 06.04.2024
373 | 0
դեպի վեր