ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քննությունների աշխույժ եռուզեռ
23:25, 17.06.2019
4084 | 0
Քննությունների աշխույժ եռուզեռ է տիրում Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում:
ՈՒսանողները մեկ անգամ ևս ի միեն բերում իրենց գիտելիքները, ամփոփում անցած նյութը, կատարում շտկումներ: Այսօր տեղի ունեցավ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով «Խոհարարական գործ» մասնագիտությամբ (որակավորումը խոհարար) պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն:
Այն անցկացվեց ուսանողների կողմից մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքային լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակներից լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով: ՈՒսանողները ներկայացրեցին ազգային խոհանոցը:
Նրանցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել քննությանը լավ ներկայանալու համար: Շրջանավարտները հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցներից կերակրատեսակների առանձնահատկությունները:
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Գեղամ Հայրապետյանը, ուսանողները ունեն խոհարարական խոր և կայուն գիտելիքներ:
Ապագա խոհարարների քննությունների արդյունքների մասին գովեստով խոսեց նաև արտադրական ուսուցման վարպետ Լիլիթ Եփրեյանը:


Օվսաննա Չափարյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
դեպի վեր