ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ես սեղմում եմ համասփյուռը
23:59, 17.06.2019
3366 | 0
Ես սեղմում եմ համասփյուռը,
Որ փողոց էր, հետո արև,
Ծառ ու փչակ՝ ներսն սկյուռը,
Դրսում տոթ էր, ապա անձրև։
Իր շրջանը սա էլ լրեց,
Նախընտրելով մաղձոտ սոճին,
Ով ալարեց, բայց դալարեց,
Չորեքհափք ու զարդը՝ պոչին։
Դու ասում ես սվորիկը
Անընտել է նուրբ և բարակ,
Ինձ թվում է Տալվորիկը
Հինգ գյուղ ուներ ու մի քարափ։
Եզանաչքի կարմիր մոխար,
Ոսկեհատի լոշ ու բարխի,
Աչքիդ բիբում վառ կշողար
Գիսավոր իմ հետքը չարխի։
Ինչ իմանաս, ո՞վ է գծել
Հեգնանքի այս փարաբոլը,
Իրար հատող քանի գծեր,
Գիտեն ես եմ փառամոլը։
Դե իմ փառքին աղ չցանեք,
Ես համով եմ դեռ էն գլխից,
Եվ այս դեպքում մկըծեռը
Մի այլ նախշ է իմ նոր գրքից։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
885 | 0
13:52, 29.01.2022
1706 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր