ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել
13:38, 20.06.2019
2950 | 0

Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել.

Նոր հաստատված ծրագրերն են`

1. Արզնի համայնք – համայնքի կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում
2. Ակունք համայնք - Նոր Գյուղ բնակավայրում կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում
3. Հրազդան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
4. Հրազդան համայնք – Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում
5. Հրազդան համայնք – Համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում
6. Արգել համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում և առանձին հատվածների ասֆալտապատում
7. Եղվարդ համայնք – Զորավան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում
8. Նոր Գեղի համայնք – համայնքի կոյողու արտաքին ցանցի կառուցում
9. Թեղենիք համայնք - ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Հիշեցնեմ, որ Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

Ստացվում է, որ ներկայացված հայտերից 35-ը արդեն հաստատվել են:

Մյուս հայտերը կքննարկվեն ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերում:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր