ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Կոտայքի մարզպետը Գառնիում հետևել է «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
18:39, 20.06.2019
3390 | 0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակներում Գառնի համայնքում էր:

Գառնիի համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն է անցկացրել վեց համայնքների ղեկավարների մասնակցությամբ, նրանց հետ քննարկել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր:

Խորհրդակցությունից հետո Ռոմանոս Պետրոսյանն այցելել է նաև Գառնի համայնքի հայտնի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որն այժմ վերականգնվում է:

Շինարարության ավարտը նախատեսված է 2019 թվականի նոյեմբերի հինգին:

Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ այն զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում է շատ կարևոր օղակ:

kotayk.mtad.am/news/item/2019/06/19/garni

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր