ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հաջողությամբ հանձնեցին քննությունը
23:31, 20.06.2019
3300 | 0
Քննական լարված օրեր են Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում:
Այժմ ուսանողները կրկնում են անցած նյութը և լրջորեն նախապատրաստվում պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննություններին:
ՈՒսումնարանի ՙՏրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում՚ խմբի ավարտական կուրսի ուսանողները անցած տարիների ընթացքում, արտադրական ուսուցման վարպետ Մուշեղ Ավոյանի անմիջական մասնակցությամբ ծանոթացել են ավտոփականագործի բարդ ու դժվարին մասնագիտությանը, արտադրական պրակտիկաների ընթացքում ձեռք բերել խոր և կայուն գիտելիքներ:
Երեկ ուսանողները Ավտոմեքենաների տարբեր մասերի, և դրանց լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում հաջողությամբ հանձնեցին հիմնական ընդհանուր կրթության հիմքով պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունը:
Քննության արդյունքներից գոհ էին բոլորը:
Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Աշոտ Մելիքսեթյանը, ուսանողները ունեն բավարար գիտելիքներ:
Քննությունների ավարտին Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը շնորհավորելով ուսանողներին քննության առթիվ, մաղթեց բոլորին հաջողություններ և հույս հայտնեց, որ ապագա ավտոփականագործները իրենց կայուն տեղն կունենան կյանքում ու աշխատանքում:

Օվսաննա Չափարյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր