ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կոտայքի մարզպետն ընդունել է «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին
11:42, 23.06.2019
2748 | 0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ-ի և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ ներկայացուցիչներին:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ CARD Հիմնադրամն իրականացնում է «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) հնգամյա ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ուենցած հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ոլորտը կարգավորող ստորաբաժանումների ղեկավարներ, CARD հիմնադրամի ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Սիմոն Սարգսյանը և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ ներկայացուցիչներ Վահե Մամբրեյանն ու Վարդան Աղբալյանը:

Ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման խթանմանը:

«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ տնօրեն Վահե Մամբրեյանը նշեց, որ ծրագրի իրականացման գործում չափազանց կարևոր է մարզպետարանների աջակցությունը՝ համայնքների ընտրության և հետազոտության հարցում:

Մարզպետը կարևորելով ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրա լիարժեք իրագործմանը՝ ընդգծելով հատկապես ինտենսիվ այգեգործության և տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտը՝ որպես առաջնահերթությունների կարևորագույն բաղադրիչ:

Հայտնենք, որ ԳՏԶ ՆՏՀ հնգամյա ծրագիրը միտված է նպաստելու մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր:

ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն իրականացվում է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության և «Հիքս, Բրնհեմ էնդ Ուիլիամս» ընկերության համատեղ ջանքերով:

Ծրագիրը միտված է աջակցել առնվազն 100 բիզնեսների՝ 60 համայնքներում:


kotayk.mtad.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր