ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սուտը սուտ է ծնում
12:22, 09.07.2019
4747 | 0

Հրեասեր ու հունասեր Խորենացին, ի շարս հայոց բազում նախարարների, Բագրատունիներին ևս օտար ծագում է վերագրել:
Ըստ նրա հորինվածքի՝ հայերը Հրաչյա անունով մի թագավոր են ունեցել (մենք Հրաչյա անունով թագավոր չենք ունեցել, ու շատ ցավալի է, որ Վիքիպեդիայի հայկական տարբերակն այդ անհեթեթությունը գոյություն չունեցող ինչ-որ նկարով հանդերձ հրապարակում է՝ անամոթաբար կեղծելով պատմությունը, և առավել ցավալին այն է, որ ոչ մի պատմագետ այդ կեղծիքին չի անդրադառնում), որը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի դաշնակիցն է եղել: Երբ Նաբուգոդոնոսորը գրավել է Հրեաստանն ու մեծ քանակությամբ հրեա գերիներ է տարել Բաբելոն, այս Հրաչյան այդ գերիներից մեկին, որի անունը Շամբաթ է եղել, Նաբուգոդոնոսորի թույտվությամբ, վերցնում է ու տանում բնակեցնում է Հայաստանում: Այս Շամբաթից էլ իբր թե առաջացել է Բագրատունիների տոհմը: Խորենացին ու նաև նրա գրած պատմության պատվիրատուն՝ Սահակ Բագրատունին, այն համոզմանն են եղել, որ հրեական ծագումը մեծապես բարձրացնում է իրենց վարկը:

Այս սուտ ծագումնաբանությունը Խորենացին, հարկավ, հորինել է Սահակ Բագրատունու կամոք, որպեսզի ցույց տա, թե Բագրատունիները Մամիկոնյանների նկատմամբ առավելություն ունեն՝ հայ քաղաքական կյանքում Մամիկոնյանների տոհմից առաջնությունը խլելու համար: Հետաքրքիրն այն է, որ հետագայում Բագրատունիների մի ճյուղը, որպեսզի կարողանա Վրաստանում թագավորական գահ հաստատել, այս տոհմի ծագումը հասցնում է մինչև հրեաների Դավիթ թագավոր, իսկ այս մարգարե-թագավորի շառավիղ լինելը նշանակում էր ազգակցություն ունենալ նաև Մարիամ Աստվածածնի հետ: Ահա թե ինչպես է Խորենացու հորինած մեկ ստից մեկ այլ, առավել անհավանական սուտ ծնվում՝ հանուն բարձր հեղինակության, հանուն ժողովրդի սիրուն ու համակրանքին արժանանալու և գահն ամրացնելու:

Մինչդեռ բուն հայկական մի ավանդություն ասում էր, թեԲագրատունեները Հայկ նահապետից սերված բնիկ հայեր են: Խորենացուն հայտնի է եղել այս ավանդազրույցը, բայց քանի որ նա հրեական ծագման ջերմեռանդ կողմնակից է եղել, Սահակ Բագրատունուն խորհուրդ է տվել չհավատալ հայկական ծագման մասին պատումին՝ համարելով այն հիմարություն: Իսկ իր ներկայացրած հիմարության ամենամեծ «ապացույցը», որ նա ունեցել է, այն է, թե Բագրատունյաց տոհմում հաճախակի կրկնվող Սմբատ անունը հենց Շամբաթ անվան հայացած ձևն է: Մինչդեռ օտար աղբյուրներն ասում են, թե Տիգրան 2-րդի զորավարներից մեկը, որ նշանակվել է Սիրիայի, Կիլիկիայի և մինչև Պաղեստին ընկած տարածքների կուսակալ և այդ պաշտոնում մնացել է 14 տարի, Բագադատ անունն է կրել: Այս անունն էլ համարվում է հայկական Բագարատ անվան նախնական ձևը: Իսկ Բագադատ-ը առաջացել է «բագա» և «դատա» բառերի միացումից և նշանակում է «աստծուց տրված կամ աստվածատուր»: «Բագա» -ն և «դատա» -ն նույնիսկ սեմական լեզվին չեն պատկանում: Այնպես որ, պետք է մեկընդմիշտ դեն նետել Խորենացու պնդումը Բագրատունիների նախահոր մասին և ամրագրել պատմագետ Նիկողայոս Ադոնցի տեսակետն առ այն, որ հենց վերոհիշյալ Բագադատը պիտի համարվի Բագրատունյաց տոհմի նախահայր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր