ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ամռան սեզոնին հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով իրականացվում են միջոցառումներ
17:00, 09.07.2019
4081 | 0

Ներկայում եղանակային պայմաններից ելնելով՝ կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի աճել է: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ հանգամանքներից:

Ուստի ԱԻՆ-ը հրդեհների ռիսկերի նվազեցման նպատակով ևս մեկ անգամ հորդորում է բոլոր պատասխանատուներին

• իրականացնել մշտադիտարկումներ և հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու նպատակով կատարել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ
• զբոսաշրջային և հանգստի գոտիներում ուժեղացնել հսկողությունը՝ հովեկների կողմից չկանխամտածված հրդեհման դեպքերը կանխելու ուղղությամբ
• հրդեհավտանգ տարածքներում ստեղծել ջրային և առաջնային հրդեհաշիջման միջոցների պաշարներ:

Հաշվի առնելով ներկայում անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը և ռիսկայնությունը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի համայնքների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին առաջարկել է պատշաճ և ժամանակին իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, համայնքապետարանների աշխատակիցներից և բնակիչներից ստեղծել կամավորական խմբեր, բարձր պատրաստակամության վիճակի բերել անտառտնտեսությունների հրդեհի դեմ պայքարի համար նախատեսված ուժերն ու միջոցները՝ ամռան սեզոնին հրդեհները հնարավորինս բացառելու և/ կամ առնվազն նվազեցնելու նպատակով՝ այդ հարցում հայտնելով նաև իր և մարզպետարանի գործուն աջակցությունը:


kotayk.mtad.am

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4905 | 0
դեպի վեր