ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ Հիշում եմ ու․․․ էլի, նազելի
02:15, 13.07.2019
3236 | 0

Հիշում եմ ու․․․ էլի, նազելի,
Վարսերիդ շողյունը աբրեշում,
Չեմ ցնծում, դյուրին չէ ավելի
Քեզ լքել սիրով լի հուշերում։

Հիշում եմ աշնանը շաղավոտ
Անլույսի սոսափը կապուտակ,
Կարճ գիշեր, բայց մինչև առավոտ
Չի կորչում լուսնկան ամպի տակ։

Հիշում եմ, երբ դու ինձ ասացիր,
Սրտամաշ օրերն այս կանցնեն,
Ուրիշ մի գրկում աստղացիր
Չեմ լինի էլ ես քեզ սիրելի։

Եվ այսօր լորենին հմայիչ
Պարուրեց ինձ անցած հույզերով,
Ոնց էի այն գանգուր մազերիդ
Շաղ տալիս ծաղիկներ անխռով։

Եվ սիրտն իմ տաք է, որ չմարի,
Թախծում է տրվելով ուրիշին,
Իբրև թե իր սիրած անուրջում
Ուրիշի գրկում է քեզ հիշում։

Я помню, любимая, помню
Сиянье твоих волос…
Не радостно и не легко мне
Покинуть тебя привелось.

Я помню осенние ночи,
Березовый шорох теней…
Пусть дни тогда были короче,
Луна нам светила длинней.

Я помню, ты мне говорила:
"Пройдут голубые года,
И ты позабудешь, мой милый,
С другою меня навсегда".

Сегодня цветущая липа
Напомнила чувствам опять,
Как нежно тогда я сыпал
Цветы на кудрявую прядь.

И сердце, остыть не готовясь
И грустно другую любя,
Как будто любимую повесть
С другой вспоминает тебя.

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
884 | 0
13:52, 29.01.2022
1704 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր