ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սևանը հիվանդ է. Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ
15:35, 14.07.2019
2186 | 0
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսոբուքյան էջում գրում է. «Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:
Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։
Սևանը հիվանդ է»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր