ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մի՞թե արևային տանիքն ունի նույն արժեքն, ինչ սովորական լավագույն որակի կղմինդրը:
14:44, 18.07.2019
3813 | 0










Արդեն ութ տարի է, ինչ համաշխարհային արևային գիգանտ Տեսլան առաջարկում է իր արևային պրոդուկտները և տեղադրում է արևային վահանակներ Ամերիկայի ութ նահանգներում: Սակայն դեռ երեք տարի է, ինչ արևային էներգետիկայի ոլորտում այս համաշխարհային գիգանտ ընկերությունը ստեղծել է իր նորագույն պրոդուկտը՝ արևային տանիքը, որը իր տեսքով չի տարբերվում սովորական կղմինդրից:

2017-ին Տեսլան արեց իր առաջին արևային տանիքի տեղադրումը: Դա եղավ պրոդուկտի արտադրությունից կես տարի հետո միայն, քանի որ մարդիկ դեռ չէին դիմում ռիսկի ձեռք բերել այդպիսի նորամուծություն: Հարցազրույցներից մեկում Տեսլայի բաժնետեր Էլոն Մասքը նշել էր որ պրոդուկտի ստեղծումից անմիջապես հետո նա և Տեսլայի մեկ այլ բաժնետեր Ջ.Բ. Ստրաուբելը փոխել են իրենց տանիքները՝ տեղադրելով այս նորարարական արևային տեխնոլոգիան:

Մասքը նշել է նաև իրենց նոր համագործակցության մասին ամերիկյան հայտի բրենդի՝ Home Depot-ի հետ, որը սկսել է վաճառել իրենց PowerWall արևային վահանակները, որոնք ունեն պատի տեսք: Սակայն Home Depot-ի վաճառքի մենեջերները նշել են, որ այնուամենայնիվ մարդիկ դեռ չեն ցանկանում վճարել ավելին, որպեսզի իրենց տանիքը ունենա ավելի էսթետիկական տեսք, և լինի միանգամից երկուսը մեկում՝ կզմինդր և արևային պանել:

Ամեն դեպքում Էլոն Մասքը իր խոսքի մեջ նշել է, որ արևային տանիքը ունի համարյա թե նույն գինը, ինչ լավագույն որակի սովորական կղմինդրը, այսինքն նոր տուն կառուցողների համար սա լավագույն խնայող լուծումը կլինի՝ կունենան բարձրորակ տանիք, կխնայեն արևային վահանակների գումարը ու իհարկե ստանալով արևից էներգիա՝ կխնայեն կոմունալ ծախսերը:

Ի՞նչ եք կարծում, ե՞րբ այս արևային համակարգը կլինի օպտիմալ լուծում Հայաստանում:

Մամուլի խոսնակ` Eco Step Solar Energy Solutions
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2834 | 0
դեպի վեր