«ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵ՜Ս…» Իսկ ես դատո՛ւմ եմ, պատրա՜ստ եմ դատվել: Չեմ թաքցնում ո՛չ անո՜ւն, ո՛չ ազգանո՜ւն, Ո՛չ հասցե՜, ո՛չ համոզմունք: Չեմ Թաքցնում, որ վստահ եմ չեմ կանգնելու ես գերագույն ատյանում Ուր դատում են մոծակներին Իսկ փղերին ազատում: Առյուծներն ու լուսաններն էլ Դատարանում չեն դատվում Դատարանում թույլն է դատվում Քանզի Թույլն է դատին հավատում: * * * Չգիտե՜մ, արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ, Չգիտե՜մ, արդյոք դա սխա՞լ է, թե՞ ճիշտ, Որ ես ո՛չ Աստվա՜ծ եմ… և ո՛չ էլ դահիճ, Ես չունե՜մ Աստծո համբերությո՜ւնն ու գութը՝ Հակառակ դեպքում շա՜տ-շատ բաներից Կազատվեր ո՜ղջ մարդկությունը- Ճիճուների՜ց մարդանման, Աղբագլուխ «պոետների՜ց», Լեզուները գրչին տված «զորացրված ******ների՜ց», Ուրիշների բաճկոնները իրենց վրա հարմարեցրած տականքների՜ց, Թերմացքներով ստամոքս լցրած հայակերպար Հուդաներից… Թե որ դահի՜ճ կամ էլ Աստվա՜ծ լինեի… Դաժան ձևով կպատժեի՜ Մարդասպանի՛ն ու գողի՛ն, Արտաքնոցնե՜ր կաքսորեի հարուստներին՝ հարստացած ճանապարհով զարտուղի, … Չա՜րն անտեսող «Լռությա՜նը» Կլցնեի կոյուղին, Չգիտե՜մ, արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ, Չգիտե՜մ, արդյոք դա սխա՞լ է, թե՞ ճիշտ, Որ ես ո՛չ Աստվա՜ծ եմ… և ո՛չ էլ դահիճ: |