ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Բանակի սպաներն էլ, մեղմ ասած, հիացած չեն, որ հարկադրված են պատվի առնել էդ դեզերտիրին. Հովհաննես Գալաջյան
17:43, 20.07.2019
2982 | 0
Հովհաննես Գալաջյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է. «Դիկտատուրայի մասին երազող Նիոլին մեկդ փոխանցեք, որ տանկը նախատեսված չէ քաղաքում գործողություններ կատարելու համար, քանի որ բանակից թռած ա` էդքան բանը չգիտի: Եթե բացի Գանդիի կենսագրությունը կիսատ-պռատ կարդալուց մի թեթև ուսումնասիրեր Չինաստանի փորձը, ապա կիմանար, ո չինական բանակը Տյանանմեն հրապարակում կորցրել է առնվազն 15 տանկ: Անզեն ուսանողները մի պինդ երկաթ` խողովակ, կամ ավտոյի ռեսոր, կամ ռելսի կտոր, խոթում էին թրթուռի արանքը և անշարժացնում տանկը: Հետո ծածկում էին վերմակներով, և անձնակազմը էլ բան չէր տեսնում: Հետո էդ վերմակների վրա բենզին էին լցնում ու վառում...
Քաղաքի պայմաններում գործելուն հատուկ հարմարեցված է Ոստիկանության զորքերի զրահատեխնիկան: Բայց Նիկոլն էնքան ա վախենում ՈԶ սպաներից, որ անցյալ տարվանից Ոստիկանության զորքերը հիմնականում պահում է առաջնագծում, մայրաքաղաքից ու աչքից հեռու...
Բանակի սպաներն էլ, մեղմ ասած, հիացած չեն, որ հարկադրված են պատվի առնել էդ դեզերտիրին...»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր