ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Առաջիկայում ևս նախատեսում ենք յուղերի տեսականու ավելացում
16:06, 24.07.2019
2131 | 0
Սկսել ենք չիչխանի յուղի արտադրությունից, ապա ավելացրել ենք ծիրանի, դեղձի, խաղողի, կտավատի, դդմակորիզի յուղերը: Բազմամյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ, աստիճանաբար մեր արտադրանքների տեսականին մեծացրել ենք և անցել 100-ը: Յուղերը ստանում ենք որոշ բույսերի (ծիրանի, դեղձի, խաղողի, գետնանուշի, մասուրի, նռան, ընկույզի, կիտրոնի, նարինջի, թուրինջի, մանդարինի և այլն) սերմերի, պտուղների և կորիզների սառը մամլման, ինչպես նաև որոշ բույսերի (անթառամ, մեխակ, հասմիկ, նվենի, ռեհանի, եղինջի, եղիսպակի և այլն) ծաղիկների, խոտերի և արմատների էկստրակցիայի եղանակով:

Առաջիկայում ևս նախատեսում ենք յուղերի տեսականու ավելացում:
Այժմ յուղերի արտադրությանը զուգահեռ զբաղվում ենք նաև կրեմների, օճառների և ոգեթուրմերի արտադրությամբ- արտադրում ենք ալոճի, կատվախոտի, վաղենակի, առյուծագուի ոգեթուրմեր, ինչպես նաև մեր ֆիրմայի անունը կրող «Ֆիդորա» բուժիչ կոսմետիկ միջոցներ:
Հեղինակ` Miss Fidora
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Miss Fidora
02:19, 30.07.2020
4358 | 0
դեպի վեր