Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Այս բռնակալ հրեշն այնքան խորամանկ է եղել, որ կարողացել է երդմնազանց լինելով հանդերձ` տպավորություն թողնել, թե հավատարիմ է մնացել իր խոստմանը
22:08, 02.08.2019

Ոչ շատ հեռավոր անցյալի ամենադաժան բռնակալներից մեկը, որին ուզբեկներն իրենց ազգային մեծագույն հերոսն են համարում, ներխուժելով մեր տարածաշրջան` կարճ ժամանակում օսմանյան թուրքերից գրավում է Փոքր Հայքի Սեբաստիա և Մելիտենե քաղաքները, որոնց բնակչության զգալի մասը հայեր էին: Երբ Սեբաստիայի բերդի պաշտպանները, զգալով, որ իրենք անզոր են դիմադրել թշնամու ահռելի բանակին, պատրաստակամություն են հայտնում զենքը վար դնել` պայմանով, որ հաղթողն իրենց արյունը չթափի, այսինքն քաղաքի պաշտպաններին սրի չքաշի:

Նենգ ու անգութ Թեմուրը երդվում է, որ արյուն չի թափվի: Երբ քաղաքը հանձնվում է դաժան աշխարհակալի ողորմածությանը` նա կարգադրում է մի մեծ փոս փորել ու դրա մեջ թաղել 3 հազար մարտիկների, որոնք համարձակվել էին բերդից նետ արձակել իր զինվորների վրա:

Այսպիսով, նա «կատարում է» իր ուխտը, չի հեղում անձնատուր եղածների արյունը:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր