Հարկ ենք համարում ընդգծել, որ «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացրած հարցերը աղերսվում են ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ գլոբալ հայեցակարգային խնդրի հետ։ Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերություն։ Հայաստանի Հանրապետությունը, որպես աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիք-պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջության մասին ծրագրային մոտեցում, և պետության ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ գտնում է, որ «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացված սփյուռքահայերի իրավունքների մասին հարցերը հնարավոր չէ լուծել այսօրվա ոչ լեգիտիմ ՀՀ Սահմանադրության շրջանակներում, և ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում ու անորոշ է՝ Հայտարարում ենք, որ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կողմ է «Սփյուռքի Իրավունք» շարժման կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, համարելով, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա համաժողովրդական լայն քննարկուների փուլ և հաստատվի համաժողովրդական քվեարկությամբ։ Մտավորականների խորհուրդ, Քաղաքական կուսակցությունների խորհուրդ («Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ»), Հասարակական կազմակերպությունների |