ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շատ մեղքերից քանի՞ հոգնած ապաշխարես
02:10, 08.08.2019
3209 | 0

Շատ մեղքերից քանի՞ հոգնած ապաշխարես,
Կամ նույն մեղքը՝ յոթնապատիկ, քեզ ո՞նց ներվի,
Խոտոր ճամփով ուղի՞ղ գնաս, թե՞ շվարես,
Մոլոր մնաս, հետո ձեռքդ թափահարես։
Քո բռնածը գինու թաս էր, կամ քոսոտ թերզ,
Արձակածդ՝ մեջ տալու պես, քաղցու և թույն,
Էն սահմանված կարգին հլու քանի՞ աղերս
Քնած տեղդ ես արտաբերել, կամ թե արթուն։
Տարբերության ո՞ր անդամդ էր նվազելին,
Դու անընդհատ հավելեցիր ցավը չոռին,
Ակնահաճո քո էն տաղի պարզ նազելին
Եթերին է հարաբերվում․․․ վրաոռի։
Հիմա գոնե նրան հուշիր, որ դարդ չանի,
Զգայական խաբկանքն էլ է պատկերացում,
Ինչի հանգի, դա առումն է տրականի,
Մնացածը կամ պնդում է, կամ ուրացում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1747 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր