ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հպանցիկ անդրադարձ այն ժամանակներին, երբ բալետը Եվրոպայի շատ երկրներում անբարո, հասարակությանն այլասերող երևույթ է համարվել
23:21, 12.08.2019
4895 | 0

Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու գահակալության տարիները (1837 – 1901 թթ.) պայմանականորեն «Վիկտորիական դարաշրջան» են անվանում: Այս բառակապակցությունը հաճախ փոխաբերական իմասով է նաև գործածվում, և այդ փոխաբերական իմաստի տակ հասկացվում է կեղծ բարեպաշտություն, երկերեսանիություն՝ հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ինտիմ հարաբերություններին:

Եվ այս առնչությամբ շատերը կարծել են, թե այն ժամանակներում մարդկանց մեծամասնությունն ինտիմ կյանքով չի ապրել: Բնականաբար, այդպես չի եղել և չէր կարող լինել: Վիկտորիա թագուհու ժամանակների Մեծ Բրիտանիայում, ինչպես և ամենուր, սեքսը ծաղկել է, պարզապես, այդ ժամանակներում անպարկեշտություն է համարվել սեքսի մասին խոսել, ինտիմ հարաբերությունների հետ կապված խնդիրները քննարկել: Ահա մի դրված, որը տեղի է ունեցել Վիկտորիայի ծնվելուց էլ առաջ, բայց որը վկայում է այն մասին, որ այդ ժամանակ արդեն հասարակական գիտակցությունը պատրաստ է եղել ընդունել «վիկտորիականության» բարոյական չափորոշիչները:

Ֆրանսիական բալետի հյուրախաղերի առնչությամբ, որը տեղի է ունեցել 1798 թվականին, այսինքն Ֆրանսիական հեղափոխությունից ինը տարի անց, երբ ամբողջ հետադեմ Եվրոպան ելել էր Ֆրանսիայի դեմ, լորդերի պալատում մի եպիսկոպոս է ելույթ ունենում՝ հայտարարելով.

«Այլևս հույս չունենալով, որ զենքի ուժով կարող են մեր վրա ազդել՝ Ֆրանսիայի կառավարիչներն հիմա էլ ձեռնարկել են առավել նուրբ ու վտանգավոր փորձ՝ ջանալով պղծել ու բարոյազրկել մեր երիտասարդությանը: Նրանք մեզ մոտ պարուհիներ են ուղարկել, որոնք ամենաանպարկեշտ դիրքերով ու այլասերող թատերական շարժումներով կարողացել են էական հաջողության հասնել ժողովրդի բարքերը խաթարելու և նրան այլասերելու գործում»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
306 | 0
09:44, 13.04.2024
417 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր